ԻՆՉՈ՞Ւ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈԻՄ ԲՀԿ-Ի ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ
Ինչպես հայտնի է, հունվարի 20-ին ԲՀԿ առաջնորդի նախաձեռնությամբ տեղի է ունենալու խորհրդաժողով, որտեղ քննարկվելու է երկրի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը: "Իրավունքը" "Ժառանգություն" կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ պարզեց` "Ժառանգությունից" ովքեր են մասնակցելու խորհրդաժողովին: "Ես եւ Ռուբեն Հակոբյանը",- ասաց Մարտիրոսյանը: Թե ինչու "Ժառանգություն" կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցում խորհրդաժողովին, կուսակցության փոխնախագահի խոսքով` այդ հարցը կուսակցությունը չի քննարկել:
"Կա "եռյակի" ձեւաչափ, որի ժամանակ հանդիպում են լիդերները: Կարծում եմ` խորհրդաժողովից հետո այդպիսի հանդիպում էլ կլինի",-ասաց քաղաքական գործիչը: Խորհրդաժողովը նախաձեռնել է ԲՀԿ առաջնորդը, քննարկվելու են երկրի համար կարեւոր հարցեր` ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցում խորհրդաժողովին. "Նորից եմ կրկնում` Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության հարցը չի քննարկվել կուսակցությունում: Չի դրվել խնդիր, որ անպայման ղեկավարները պետք է մասնակցեն խորհրդաժողովին: Բացի այդ` ՀՀ-ում վերջին ժամանակահատվածում իրավիճակ չի փոխվել: Պրն Հովհաննիսյանն իր մոտեցումները հստակ ասել է": Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք` "Ժառանգության" համար համագործակցության "եռյակի" ձեւաչա՞փն է ընդունելի: "Ոչ, ինձ համար ընդունելի է` որքան մեծ լինի կոնսոլիդացիան, այնքան ավելի լավ: Բայց կա երեք լիդերների ձեւաչափը, որը դեռ չի փոխվել",- պատասխանեց "Ժառանգության" փոխնախագահը: Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ-ում չէ: Բայց Արմեն Մարտիրոսյանը չբացառեց, որ մինչ հունվարի 20-ը նա Հայաստանում կլինի: ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ