"ԱԼԻՔ" ՉՍՏԱՑՎԵՑ. ԸՆԴԱՄԵՆԸ 300 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16"ԱԼԻՔ" ՉՍՏԱՑՎԵՑ. ԸՆԴԱՄԵՆԸ 300 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Երկուշաբթվանից սկսած, հենց որ տարածվեց սահմռկելի լուրը` զորամասից զենքով փախած ռուս զինծառայողի կողմից Գյումրիում մի ամբողջ ընտանիք սպանելու վերաբերյալ, անմիջապես ակտիվացան, այսպես կոչված, "քաղաքացիական ակտիվիստները", ովքեր համացանցում ջանք ու եռանդ չխնայեցին հակառուսական տրամադրություններ բորբոքելու համար: Սակայն նրանց ստացած արդյունքը առավել քան համեստ էր` Գյումրիում Լեւոն Բարսեղյանի եւ Երեւանում Գայանե Առուստամյանի ջանքերով անցկացված բողոքի ցույցերը առավել քան սակավամարդ էին: Իսկ համացանցում ընթացող էլեկտրոնային ստորագրահավաքի արդյունքում ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու պահանջի տակ 2 օրում ստորագրեցին ընդամենը 300 հոգի: Նման է, որ ՀՀ քաղաքացիների եւ սոցցանցերի հայ օգտատերերի ջախջախիչ մեծամասնությունը, մեղմ ասած, չեն կիսում "քաղաքացիական ակտիվիստների" տեսակետները:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

