ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐՐՈՐԴ ՈՒԺԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Արխիվ 12-16

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐՐՈՐԴ ՈՒԺԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ

 

«Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի» տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ հայտարարել է եւ ապացուցել, որ Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների վեց հոգանոց ընտանիքի անդամներին դաժանորեն սպանած ՌԴ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի հայրը` Պավել Պերմյակովն «Հույս, հավատ, սեր» խարիզմատիկ աղանդի  հոգեւոր հովիվ է: Ավելին` հենց այս աղանդին պատկանող անձիք կարող են նաեւ աչքի ընկնել հոգեկան շեղումներով, բռնությամբ ու դաժանությամբ: Այս մասին «Իրավունքը» զրուցեց պարոն Ամարյանի հետ:

- Այս պահին որեւէ հիմք կա՞  կարծելու, որ հենց Վ. Պերմյակովի աղանդավոր լինելու  հանգամանքով է պայմանավորված կատարված սարսափելի սպանությունը:

- Ո՛չ, բայց այդ հիմքը կարող է այն լինել, որ ինքը շեղվածություն ունի:

- Իսկ որեւէ տեղեկություն ունե՞ք հենց Պավել Պերմյակովի որդու` մարդասպանի աղանդավոր լինելու մասին:

- Նրա դպրոցի տնօրենը համացանցում նշել է, որ նա ուժեղ հավատացյալ ընտանիքի երիտասարդ է:

- Այսինքն` կարելի է ենթադրել, որ այս դեպքում «հավատացյալ» ասելով` դպրոցի տնօրենը նկատի է ունեցել այն, որ իրենք ամբողջ ընտանիքով են այդ աղանդավորական շարժման մեջ:

- Միանշանակ այո:

- Փաստորեն, չի՞ բացառվում նաեւ այն, որ սա կոնկրետ պատվեր է արտասահամանի, օրինակ, ամերիկյան աղանդավորական որեւէ ուժի կողմից:

- Իհարկե, չի բացառվում, բայց ոչ թե կոնկրետ ամերիկյան, այլ երրորդ ուժի: Այդպես ավելի ճիշտ կլինի ասել, որովհետեւ միանգամից աղմուկ բարձրացվեց ընդդեմ ռուսական բազաների, իսկ դա նշանակում է, որ այստեղ արտասահմանի գրանտակերերի, գրանտածիծերի մատը միանշանակ խառն է: Նույն օրվա մեջ այդպիսի արձագանք չէր կարող լինել դրանց կողմից մինչեւ իրենք իրենց վերադասների հետ, իրենց պատվեր տվողների հետ չբանակցեին: Այնպես որ, երկրորդ, երրորդ ուժի մասնակցությունը չեմ բացառում, հատկապես երբ տեսնում ենք, թե ինչ են գրում որոշ լրատվամիջոցներ: Այստեղ ավելի շատ տարբեր իրար հակասող նորություններ են տպում, իսկ եթե իրար հակասող նորություններ են տպվում, ապա պետք է հասկանալ, թե ում է ձեռնտու դա:

- Իսկ եթե փակագծերը ավելի բացե՞նք:

- Սահմանապահ զորքերը հաղորդագրություն են տալիս, որ իրենք ենք բռնել սպանության միակ կասկածյալին, հետո լրատվամիջոցներում տպվում է, թե ոչ`հայերն են բռնել, հետո էլ թե ուրիշն է բռնել: Այսինքն` այստեղ ավելի շատ ինչ-որ մեկի կողմից աղմուկ բարձրացնելու գործընթաց է գնում: Փաստն, իհարկե, միանշանակ դատապարտելի է, բայց այն օգտագործել ու սարքել ձեռքի մեջ խաղալիք, որով կարելի է քաղաքական հարցեր լուծել, դա անընդունելի է, բայց չգիտես ինչու փորձում են ամեն կերպ օգտագործել:

- Այս ամենից հետո, ըստ Ձեզ, օրհասական չի՞ դառնում, որոշ աղանդավորական շարժումների կասեցումը Հայաստանում:

- Մենք դիմել ենք մեկին փակելու հարցով: Ավետարանչական ընկերակցությունը փակելու գործընթացը գտնվում է Արդադատության նախարարության վարչական վարույթում,  բայց չգիտես ինչու մտավախություն կա, որ դա ընդհանրապես արձագանք չի ունենալու:

Այս փաստով, որ Ավետիսյանների ընտանիքի դեմ իրականացրած բարբարոսի հայրը` Պավել Պերմյակովը աղանդավոր է, ավելին` աղանդի հոգեւոր հովիվ, շատ հարցերի պատասխաններ են պարզ դառնում: Նախ պատահական չէր այն, որ Վ. Պերմյակովի հորը ՌԴ ռազմական քննիչները այցելել էին հենց դեպքի առաջին իսկ օրը: Հետեւաբար հիմա հասկանալի է նաեւ պահանջը, որ մեր քննիչների իրավասության տակ գտնվելով հանդերձ գործի քննությունից դուրս չմղվի նաեւ ռուսական կողմը, քանի որ մենք Հայաստանում չունենք աղանդավորական հողի վրա կատարված հանցագործներին բացահայտող մասնագետներ մեր իրավապահ մարմիններում, մինդեռ Ռուսաստանի Դաշնությունն ունի:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ. Գ. - Առավել մանրամասն կարդացե՛ք «Իրավունք» թերթի ուրբաթ օրվա համարում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում