ԴՈԼԱՐԻ ԿՈԻՐՍԸ ՆՎԱԶԵԼՈԻ ՄԻՏՈԻՄ ԿԱՐԾԵՍ ԹԵ ՉՈԻՆԻ
Արխիվ 12-16ԴՈԼԱՐԻ ԿՈԻՐՍԸ ՆՎԱԶԵԼՈԻ ՄԻՏՈԻՄ ԿԱՐԾԵՍ ԹԵ ՉՈԻՆԻ
«Իրավունքի» թղթակիցն այսօր Հայաստանի առեւտրային բանկերում փոքրիկ շրջայց է կատարել եւ ֆիսքել, որ դոլարը վաճառվում է բանկերում հիմնականում 475 , իսկ վաճառվում`480 դրամով:
Եվրոյի փոխարժեքը եւս բարձր է` առքը տատանվում է 555-557, վաճառքը`575-585 դրամով: Ի տարբերություն դոլարի, որի առք ու վաճառքի մարժան ընդամենը 5-6 դրամ է, եվրոյի մարժան մոտ 25-30 դրամ:
Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն` չի բացառվում, որ դոլարի կուրսը նորից բարձրանա, իհարկե ոչ այն չափով, որքան մինչտոնական օրերին, սակայն բարձրացում կանխատեսվում է:
Հետաքրքիր է` հիմա ինչ պարզաբանում են ներկայացնելու մեր այն պաշտոնյաներն ու որոնք միաբերան պնդում էին, որ մինչ Ամանորն ու դրանից հետո դրամը գերարագ արժեվորվելու է:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

