ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ 21 Ո՞Ր ԲԱՆԿԵՐԸ ԿՄԻԱՎՈՐՎԵՆ ՈՒ ԿԴԱՌՆԱՆ 14-Ը
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ 21 Ո՞Ր ԲԱՆԿԵՐԸ ԿՄԻԱՎՈՐՎԵՆ ՈՒ
ԿԴԱՌՆԱՆ 14-Ը
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, առաջիկայում մի շարք հայաստանյան բանկեր միավորվելու են ու գործող 21 բանկերից մնալու են 14-ը: Սույն տեղեկությունը Կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Մերի Շահինյանը երեկ, ըստ էության, չի հերքել:
«ՀԺ»-ի թղթակցի հարցին՝ ճի՞շտ է, որ գործող 21 բանկերից 14-ն են մնալու, քանի որ մի շարք բանկեր միավորվելու են, Մերի Շահինյանը պատասխանել է. «Ժամանակը ցույց կտա, հիմա ոչ ոք ոչինչ չի կարող ասել: Կանոնադրական կապիտալն ավելացնելու ենք, որը միտված է բանկերի կայունացմանը»: Միավորվելիք բանկերի թվում արդեն նշվում են «Ամերիայի» եւ Ինեկոբանկի անունները:
Մեր տեղեկություններով «Ինեկոբանում» ընդհանրապես այս թեմայի հետ կապված որեւէ հանդիպումներ ու քննարկումնեևր չեն եղել, չեն մասնակցել: Ավելին ըստ տեղեկությունների վերոնշյալ բանկի եվ «ՀԺ»-ի կոնֆլիկտ այնքան է ընդլայնվել, որ անգամ հնարավոր է հասնի դատական վիճաբանության:
Ի դեպ նշենք, որ դեռեւս տարվա վերջին, կրկին «Հայկական Ժամանակ» օրաթերթը տեղեկություն էր տվել այն մասին, որ տարվա վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ-ում գործող 4 բանկերի ղեկավարներ հրաժարական են ներկայացրել: Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների հրաժարականներ են ներկայացրել <Արցախբանկի> վարչության նախագահ Կամո Ներսիսյանը, <Ինեկոբանկի> գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը, <Առեքսիմբանկի> գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը եւ <ԲՏԱ բանկի> (Ղազախական) գործադիր տնօրեն Նուր Բակբերգենովը, վերջինս իր դիմումը ներկայացրել է մեկ շաբաթ առաջ, քանի որ վերադառնում է հայրենիք` Ղազախստան: Իսկ ահա <Առեքսիմբանկի> գլխավոր տնօրենը, ըստ նույն լրատվամիջոցի, տեղեկությունների տեղափոխվում է այլ աշխատանքի` Ռուսաստանի դաշնությունում: Ինչ վերաբերում է <Արցախբանկի> եւ <Ինեկոբանկի> ղեկավարներին, ապա նրանց հրաժարականների իրական դրդապատճառները նշված չէին:
Սրա հետ կապված <Ինեկոբանկը> հերքում ուղարեց «Իրավունքի» խմբագրություն, որ նմանատիպ բան չկա, ավելին, նույնիսկ լրացուցիչ զանգահարելով խմբագրություն պահանջում էին, որպեսզի նյութն ընդհանրապես հանվի կայքէջից` այլապես կդիմեն դատարան:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

