ԹՈՇԱԿԱՌՈՒՆ ՄԵԿ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ ԴԱՐՁԵԼ Է ՄԻԼԻՈՆԱՏԵՐ
Արխիվ 12-16ԹՈՇԱԿԱՌՈՒՆ ՄԵԿ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ ԴԱՐՁԵԼ Է ՄԻԼԻՈՆԱՏԵՐ
Նյու-Յորքում բնակվող Հարոլդ Դայմոնդը, ով նախկինում դպրոցի տնօրեն է եղել, իսկ այժմ անցել թոշակի`վիճակախաղի տոմսով շահել է 326 մլն դոլար:
80-ամյա թոշակառուն որոշել է կնոջ հետ միասին դուրս գալ զբոսնելու եւ սենդվիչ ուտելու: Սենդվիչներ գնելուց հետո Դայմոնդը 10 դոլարով գնել է նաեւ վիճակախաղի տոմս:
Իր հաղթանակի մասին թոշակառուն իմացել է միայն հաջորդ օրը, երբ ընկերոջ հետ գնացել է գոլֆ խաղալու: Տեղի աշխատակիցներից մեկը Դայմոնդին պատմել է, որ վիճակախաղի տոմսով մեկը շահել է 326 մլն դոլար, որից հետո Դայմոնդը գնացել է տուն եւ ստուգել տոմսի թվերը.«Սկզբում ես ստուգեցի տոմսի առաջին հինգ թվերը, որից հետո պարզ դարձավ, որ մենք արդեն միլիոնատեր ենք»,-ասել է թոշակառուն:
Դայմոնդը անխընտրել է իր շահած գումարը ստանալ անմիջապես: Ընդհանուր առմամբ նրան է փոխանցվել 170 մլն դոլար, վճարելով հարկերը թոշակառուի բյուջեում մնացել է 130 մլն դոլար:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

