ԳՅՈԻՄՐՈԻ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՑԱՅՏՆՈՆՏԻ ՄԵՋ Է ԳՑԵԼ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ
Արխիվ 12-16ԳՅՈԻՄՐՈԻ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՑԱՅՏՆՈՆՏԻ ՄԵՋ Է ԳՑԵԼ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ
Ինչպես արդեն հայտնել են լրատվամիջոցները, գյումրեցիները բողոքի ավտոերթ են կազմակերպել, որը, սակայն, հանդարտ չի անցնում: «Իրավունքը» կապ հաստատեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ` պարզաբանում ստանալու համար եւ տեղեկանալու` արդյոք ընդունելի է իր համար ցուցարարների այն պահանջը, որ ռուս զինվորականը պետք է դատվի Հայաստանում: Սակայն Շիրակի մարզպետը միայն մեզ հասցրեց փոխանցել, որ իրոք Գյումրիում լարված իրավիճակ է: «Այս պահին չեմ ուզում խոսել: Խնդրում եմ, ավելի ուշ զանգեք»,- ասաց ցայտնոտի մեջ ընկած մարզպետը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

