ԱՆԳԼԻԱ՞, ԳԵՐՄԱՆԻԱ՞, ԻՍԿ ՄԻԳՈՒՑԵ ԻՏԱԼԻԱ՞. ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է

Արխիվ 12-16

ԱՆԳԼԻԱ՞, ԳԵՐՄԱՆԻԱ՞, ԻՍԿ ՄԻԳՈՒՑԵ ԻՏԱԼԻԱ՞.

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է

 


Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի "Բորուսիայի" կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվան շուրջ քննարկումները չեն դադարում: Անգլիայի պրեմիեր լիգա հնարավոր տեղափոխության վարկածներն իրենց տեղը զիջեցին "իտալականներին": Տոներից հետո ամենից շատ շահարկվում է Թուրինի "Յուվենտուսի" հետաքրքրությունը հայ ֆուտբոլիստի նկատմամբ եւ նրա հնարավոր տեղափոխությունը իտալական ակումբ:

Ավելի վաղ "Յուվենտուսի" գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան պատմել է Իտալիայի չեմպիոնի տրանսֆերային ծրագրերի մասինª հաստատելով նաեւ Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ հետաքրքրությունը, Մարոտայի խոսքը մեջբերում է Goal.com-ը. "Մեզ անհրաժեշտ չէ իրականացնել աղմկահարույց տրանսֆերներ, այդ պատճառով սպասում ենք լավ հնարավորության: Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին ու Ռոնալդուին, ապա չեմ հերքի, որ նրանք մեր հետաքրքրության ոլորտում են: Ֆունկցիոնալ առումով նրանք համապատասխանում են մեր խաղային մոդելին":

Այս կապակցությամբ թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նույնպես հայտնել է կարծիքը. "Մխիթարյանը" եւ Յանուզայը լավ ֆուտբոլիստներ են, սակայն նրանք պատկանում են այլ ակումբների: Մենք չգիտենք այդ ակումբները պատրաստ են բաց թողնել նրանց, թեª ոչ: Այդ պատճառով չենք կարող ասել, թե որքանով են իրական նրանց տեղափոխությունները",- Ալեգրիի խոսքը մեջբերում է Tuttojuve.com-ը:

Թեեւ Մխիթարյանը շարունակում է իր մարզումներն անցկացնել իր ակումբի կազմում, եւ կարծես թե չի էլ մտածում գերմանական ակումբը լքելու մասին, "Յուվենտուսը" ճանապարհներ է փնտրում հայ ֆուտբոլիստին իր կազմում տեսնելու համար, դե իսկ միջազգային մամուլը այս թեման չի եզրափակում: Ըստ վերջին տվյալների, որը ներկայացնում է Tuttomercatoweb-ը, իտալական ակումբը կփորձի վարձակալել Հենրիխ Մխիթարյանին: Ըստ Tuttomercatoweb-ի` Իտալիայի չեմպիոնի ներկայացուցիչներն առաջիկայում կբանակցեն 25-ամյա ֆուտբոլիստի հետ: "Յուվենտուսը" մտադիր է կես տարով վարձակալել Մխիթարյանին, իսկ այս մրցաշրջանի վերջում գնել նրա տրանսֆերային իրավունքները:

Ինչեւէ, ինչպես երեւում է, այն "իրարանցումը", որ սկսվել է հայ ֆուտբոլիստի անվան շուրջ, դրական արդյունք է գրանցում` մեծացնելով հետաքրքրությունը ֆուտբոլիստի նկատմամբ: World Soccer Kings ֆուտբոլային ամսագիրը նույնպես անտարբեր չի մնացել հայ ֆուտբոլիստի նկատմամբ, Հենրիխ Մխիթարյանն իսպանական Լա Մանգայում հավաքի մասնակցելու օրերին հարցազրույց է տվել ճապոնական ամսագրին: Այսպիսով, անհայտ է` կհասնի հաջողության իտալական ակումբը, թե` ոչ, այս ամենի մեջ կարելի մի դրական կողմ առանձնացնել. իրադարձությունների ցանկացած շրջադարձի դեպքում էլ, Մխիթարյանը կարիերան շարունակելու շատ հարմար տարբերակներ է ձեռք բերում: Սակայն այս պահին Մխիթարյանը հավաստիացնում է, որ ցանկանում է մնալ "Բորուսիայում" եւ վայելում է թիմի գլխավոր մարզչի՝Յուրգեն Կլոպի վստահությունը:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում