ՔՆՆԻՉԸ ՉԱՐԱՇԱՀԵԼ Է ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ՔՆՆԻՉԸ ՉԱՐԱՇԱՀԵԼ Է ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական լիազորությունների չարաշահում) հարուցվել է քրեական գործ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը:
- Քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ իր բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները ոսկյա իրերի շուկայից հայտնաբերել են իր կողմից ճանաչված ոսկյա շղթան ու կախազարդը, սակայն միայն ոսկյա շղթան են հանձնել գործը քննող քննիչին, իսկ կախազարդն անհետացել է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

