ԱՅՍ ՏԱՐԻ ԷԼ ԵՎՐԱՏԵՍԻԼԱ-ՇՈՈՒԲԻԶՆԵՍԱԽԱՌԸ ԳԶՎՌՏՈՑՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՅՍ ՏԱՐԻ ԷԼ ԵՎՐԱՏԵՍԻԼԱ-ՇՈՈՒԲԻԶՆԵՍԱԽԱՌԸ ԳԶՎՌՏՈՑՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ


Անցյալ տարի այս ժամանակահատվածում արդեն հայտնի էր` «Եվրատեսիլում» Հայաստանը կներկայացնի Արամ MP3-ը, ինչը չենք կարող ասել այս տարվա մասին: Պատճառը` ոչ թե, ըստ շրջանառվող խոսակցությունների, Կոնչիտան է, որը մրցույթի ընթացքում կլինի 3 հաղորդավարներից մեկը, որի պատճառով իբրեւ Հայաստանը այս տարի հրաժարվելու է մասնակցությունից, այլ այն, որ Հանրային հեռուստաընկերությունը դեռ փնտրտուքների մեջ է: Պարզապես, մրցույթին մասնակցող արտիստի անունը պարզ կլինի փետրվարին, իսկ այս ընթացքում անցկացվում է կատարողի եւ երգի ներքին ընտրություն, այդ մասին պարզ դարձավ մրցույթի պաշտոնական հեռարձակող Հայաստանի հանրային հեռուստաընկերության տարածած հաղորդագրությունից: Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կրելու է «Կառուցելով կամուրջներ» նշանաբանը, որին այս տարի կմասնակցի 39 երկիր, իսկ Եվրոպական հեռարձակողների միության անդամ մի քանի երկիր` Ուկրաինան, Բուլղարիան, Բոսնիա եւ Հերցոգովինան, Սլովակիան, Թուրքիան, Լիխտենշտեյնը եւ Լյուքսեմբուրգը տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել մրցույթին:

Իսկ Հայաստանը, ինչպես արդեն ասացինք, չհրաժարվելով մասնակցությունից` այժմ զբաղված է կատարողի ընտրությամբ, «Իրավունքի» հետ զրույցում տեղեկացրեց «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ու հերքեց հանրության մեջ տարածված այն միտքը, թե մրցույթին մասնակցելու համար այս տարի մեկնում ենք Կոնչիտայի երկիր.

- Նախ, մենք չենք մեկնում Կոնչիտայի երկիր` մեկնում ենք Ավստրիա, որը աշխարհի երաժշտական մայրաքաղաքն է: Եթե մարդը հաղթել է, բնականաբար մրցույթը հյուրընկալում են նրանք, եւ շատ բնական է, երբ հաղթողը կարող է նաեւ հաղորդավարի դերում լինել, այդ փորձը տարիների ընթացքում միշտ եղել է:

- Իսկ ինչո՞ւ են հատկապես վերջին տարիներին լինում ոչ թե երգի, այլ երգչի ընտրություն, այսպիսով` զերծ ենք մնում շոուբիզնեսյան կոնֆլիկտներից ու գլխացավանքի՞ց, թե՞ կան այլ պատճառներ:

- Ոչ, պարզապես ամեն տարի Եվրոպական հեռարձակողների լիիրավ անդամ Հանրային հեռուստաընկերությունը իրավունք ունի որոշում կայացնելու, թե ինչպես է անցկացնելու ընտրությունը, եւ դա կապված է հնարավորություններից: Այսինքն` նախընտրում ենք խնայել ռեսուրսները եւ դա օգտագործել ելույթի, բեմականացման, տեսահոլովակի աշխատանքների վրա, քան` անել ընտրություն, որի վրա բավականին թե՛ մարդկային, թե՛ ֆինանսական ռեսուրսներ են ծախսվում եւ արդյունքում, միեւնույնն է, հաղթում է այն մարդը, ում գուցե դու էլ արդեն գիտես, որ պատշաճ անձնավորություն է: Այսինքն` այդ ընտրությունների ընթացքում երբեւէ չի հաղթել անսպասելի մեկը: Իսկ մենք արդեն գիտենք հայաստանայն բոլոր մասնակիցներին, հետեւում ենք բոլոր երգիչների գործունեությանը, այնպես որ, կարծում ենք` ներքին ընտրությունը, ներքին քննարկումներն ավելի լավ արդյունք են բերում, քան` sms քվեարկությունները Հայաստանում, որոնք հաճախ ավելի շատ շեղվում են իրական պատկերից:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Հ.Գ. Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք տպագիր «Իրավունքում»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում