«ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ ՇԱՏՈՒՇԱՏ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԱՆԳԱՄ ԿԵՆՍԱԿԵՐՊԸ ՓՈԽԵԼ»

Արխիվ 12-16

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ ՇԱՏՈՒՇԱՏ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԱՆԳԱՄ ԿԵՆՍԱԿԵՐՊԸ ՓՈԽԵԼ»

 

Տարվա առաջին աշխատանքային օրը «Իրավունքը» սկսեց «համով» ուղիղ կապով, քանի որ թերթի հայտնի խորագրում  հյուրընկալել էինք մշակույթի վաստակավոր գործիչ, Կրթության Միջազգային Ակադեմիայի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, սիրված դերասանուհի, հաղորդավարուհի ԶԱՌԱ ԱՐԱՄՅԱՆԻՆ: Տիկին Արամյանը մեկ ժամում պատասխանեց մեր ընթերցողների զանգերին, ինչպես նաեւ «Ֆեյսբուք» սոց.ցանցում հնչեցված հարցերին: Հարցերը տարբեր էին` սկսած քաղաքականությունից, լրագրությունից մինչեւ «Համով զրույց»: Եվ, իհարկե, բոլոր զանգերի հենց սկզբում հնչում էին փոխադարձ շնորհավորանքներ ու մաղթանքներ Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:


«ԿՈՐԶԵՔ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ ԻՆՉՊԵՍ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՄԻԱՅՆ ԹԵ ՄԱՐԴՈՒՆ ՉՎԻՐԱՎՈՐԵ՛Ք»


- Տիկին Արամյան, որպես Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան` ինչպե՞ս եք վերաբերում մերօրյա լրագրությանը որտեղ մեծ մասամբ գրչակներ են : (Տիկին ԳՈՀԱՐ)

- Հարցը շատ հետաքրքիր է, թեպետ չեմ կիսում Ձեզ հետ այդ կարծիքը, որ բոլորը գրչակներ են: Հակառակը` ինքս լինելով լրագրող, միշտ կանգնում եմ լրագրողների կողքին: Եթե անգամ սխալներ են լինում, ապա դա էլ է պետք, որպեսզի կարողանանք դրանք շտկել: Համարում եմ, որ այսօրվա դրությամբ լրագրողները բավականին ազդեցիկ են եւ, ի վերջո, Հայաստանում չորրորդ իշխանություն ասվածը կյանքի է կոչվել: Այսօր լրագրողները կարողանում են շատուշատ ճանաչված քաղաքական գործիչների, օլիգարխների  անգամ կենսակերպը փոխել` ամեն իրենց սխալ քայլին արձագանքնելով: Մի՞թե սա հաղթանակ չէ մեզ համար:

- Դեմ չեմ, բայց համաձայնեք, որ բացասականն էլ է ոլորտում չափազանց  շատ:

- Տիկին Գոհար ջան, ամեն ինչը շտկելի է, եւ այն ֆակուլտետում, որը ես եմ ղեկավարում ապագա լրագրողներին` իմ ուսանողներին, ամենաառաջինը ասում եմ` կորզեք ինֆորմացիան ինչպես հնարավոր է, միայն թե մարդուն չվիրավորե՛ք:

- Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր պատրաստվում են ընտրել լրագրություն մասնագիտությունը: (ՌՈՒԶԱՆՆԱ ԴԻԼԱՆՅԱՆ)

- Լինել համարձակ, եթե լուսամուտից դուրս շպրտեն, ապա լինել դռնից ներս մտնող եւ հակառակը: Երբ երկար ու ձիգ տարիներ առաջ ռադիոյում աշխատանքի ընդունվելու համար ինձ կանչեցին հարցազրույցի, մի կին, որի անունը ես ամբողջ կյանքում հիշում եմ, դուրս եկավ ու ինձ ասաց. «Աղջիկ ջան, դու ընդհանրապես հեռուստատեսության, ռադիոյի կողքով 5 կմ հեռու պիտի քայլես»: Եվ ուղիղ երեք ամիս հետո, երբ ընդունվեցի աշխատանքի եւ ռադիոյի ռուսական բաժինը բացվեց, մոտ 6 ամիս հետո նշանակվեցի բաժնի վարիչ: Արդյունքում այդ նույն կինը երկար տարիներ աշխատում էր իմ ղեկավարած բաժնում: Ես դա եմ մաղթում իմ ուսանողներին, ապագա լրագրողներին: Լրագրությունն այնպիսի բան է, որ դու պիտի սիրես ու ապրես դրանով: Զարմանալի է, ես մտնում եմ մի տեղ, որտեղ ամուսնուս ընկերներն են ու հանկարծ ամուսինս կողքից զգուշացնում է. «Դու չե՞ս զգում, որ արդեն սկսում ես հարցազրույց անել ամեն մեկի հետ»: Բայց դա անկախ քեզնից է ստացվում (ծիծաղում է տիկին Արամյանն ու «Իրավունքը»-Հ.Ս.):

 

«ՉԵՍ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԹԱԳՈՒՀԻ, ԵԹԵ ԿՈՂՔԻՆԴ ԹԱԳԱՎՈՐ ՉԷ»

 

- Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինի հայ կինը, եւ կինն առհասարակ։ Կա՞ որեւէ անջրպետ այս երկու հասկացությունների միջեւ, թե՞ կինը կին է՝ անկախ ազգությունից։ (ԱՐՄԻՆ ԵԳԻԿՅԱՆ)

- Իհարկե, կինը կին է անկախ ազգությունից, եթե այդպես չլիներ, իմ կյանքի կարգախոսներից մեկը չէր լինի ֆրանսիացի Ֆրանսուազ Սագանի հետեւյալ խոսքը. «Խելացի կինը նա է, ով գիտի որտեղ, ում ներկայությամբ եւ ինչքան ձեւանա հիմար»: Լինելով զարգացած, ինտելեկտով բարձր` շատուշատ կանայք կորցնում են իրենց կողքիններին, որովհետեւ իրենք շատ լուրջ են վերաբերում իրենց այդ վիճակին: Օրինակ, մեր տանը ես Զառա Արամյան չեմ, այլ իմ չորս շատ սիրելի տալերի հարսն եմ, իմ սկեսուրի  հարսն եմ, իմ սկեսրայրի համար «գառնուկն» եմ, իմ սանիկների համար իրենց քավորակինն եմ:

- Իսկ հայ ազգի համա՞ր: («Իրավունք)

- Համով Զառան եմ… Կինն, ըստ իս, պետք է լինի ըստ Աստվածաշնչի` սկզբից տղամարդը, հետո` կինը: Միշտ մեծարում եմ իմ ամուսնուն` մի պարզ պատճառով, որովհետեւ չես կարող լինել թագուհի, եթե կողքինդ թագավոր չէ:


«ՄԱ՛Մ, ՀԻՄԱ ԴԵՐԻ ՄԵ՞Ջ ԵՍ, ԹԵ ԻՍԿԱԿԱՆԻՑ ՋՂԱՅՆԱՆՈՒՄ ԵՍ»


- Հարգելի՛ Զառա Արամյան, ինչպե՞ս եք համատեղում աշխատանքը ընտանիքի հետ. տալիս եմ այս հարցը, քանզի տեղյակ եմ, որ թե՛ ընտանիքին, թե՛ աշխատանքին նվիրվում եք ամբողջովին: Դժվար չէ՞:  (ԶԱՐ  ԴԻԼԱՆՅԱՆ)

- Սիրելի՛ Զար Դիլանյանին շատ եմ սիրում: Նա վերջերս է մայրացել եւ օգտվելով առիթից շնորհավորում եմ: Անդրադառնալով հարցին` նշեմ, որ դժվար է, իհարկե, բայց կարեւորը, որ դու պետք է կարողանաս զատել այդ ամենը: Կոնկրետ Զառա Արամյանին պետք է զատել Արտաշի կնոջից կամ Էլենի ու Գուրգենի մայրիկից: Երբ մեջդ այդ համակարգը լավ է աշխատում, կարողանում ես ամեն ինչ հաղթահարել: Իհարկե, երբեմն խառնվում են դրանք, օրինակ, երբ շատ պաթետիկ երեխաներին նախատում եմ, հարցնում են. «Մա՛մ, հիմա դերի մե՞ջ ես, թե իսկականից ջղայնանում ես»: Բարեբախտաբար, նրանք էլ են կատակասեր: Այնպես որ, թեպետ դժվար է, բայց եթե ունենում ես ցանկություն եւ քո կյանքի կարեւոր շունչը լցնում են այդ երկու հասկացողությունը` քո սիրելի աշխատանքն ու ընտանիքը, դու պիտի ջանաս: Միշտ իմ երեխաներին էլ եմ ասում` «մինչեւ թեւերդ չշարժես, թթվասեր չի դառնա»:

- Հարգելի' տիկին Զառա, ես Ձեզ միշտ այսպիսին եմ հիշում: Ժամանակը կարծես Ձեր կողքով է անցնում. ո՞րն է այդ հավերժական երիտասարդության գաղտնիքը: (ԱՐՍԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ)

- Ես ճանաչում եմ Արսեն Վարդանյանին, ես էլ եմ իրեն շատ սիրում: Անձամբ իր հետ չեմ շփվել, բայց մեզ մոտ, այսպես ասած, սոցցանցային ընկերություն է: Եվ  պետք է անկեղծանամ եւ դա անում եմ սիրով ու նշեմ, որ Արսեն Վարդանյանն այն երիտասարդն է, ում ես պարբերաբար դիմում եմ հայերենս շտկելու հարցով: Շնորհակալ եմ Արսենին հարցի համար եւ ուրախ եմ, որ իր աչքում ես չեմ փոխվում, բայց դա ամենեւին այդպես չէ: Երբ ցույց են տալիս «Մեր բակ 1»-ը, ես, իհարկե, նոստալգիկ զգացումներ եմ ապրում, բայց եւ վատ եմ զգում, որովհետեւ ամբողջ հայ ազգը ինձ զանգահարում եւ ասում է. «Վայ, Զառա ջան, տեսանք «Մեր բակը», ի՜նչ ջահել էիր ու նիհար»: Ես ատում եմ, երբ ցույց են տալիս այդ ֆիլմը (կատակում է Զառա Արամյանը-Հ.Ս): ժողովո՛ւրդ, դուք ձեզ նայեք 20 տարի առաջ, չէ՞ որ երկու բալիկ եմ բերել, դե պիտի մի բան փոխվեր չէ՞:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ. Գ.- «Ուղիղ կապի» շարունակությունը կարդացե՛ք տպագիր «Իրավունք»-ում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում