ԳՅՈՒՄՐԻԻ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿՔՆՆՎԻ ՀՀ-ՈՒՄ ԹԵ ՌԴ-ՈՒՄ, ԿԱՐԾՈՒՄ ԵՄ ՇԱՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ. ՓԱՍՏԱԲԱՆ

Արխիվ 12-16

ԳՅՈՒՄՐԻԻ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿՔՆՆՎԻ ՀՀ-ՈՒՄ ԹԵ ՌԴ-ՈՒՄ, ԿԱՐԾՈՒՄ ԵՄ ՇԱՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ. ՓԱՍՏԱԲԱՆ


Որքանով է իրավաչափ այն, որ ռուս ոճրագործին պետք է քննեն ՌԴ իրավապահ մարմինները հարցին պատասխանելիս <Լեւ Գրուպ> իրավաբանական ընկերության ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ նախ իր խորին  ցավակցությունը հայտնեց այդ ոճրագործության հետ կապված, որը ըստ փաստաբանի, հարիր չէ որպեսի այն տեղի ունենար ՀՀ-ում. <Երբ նմանօրինակ դեպքերի մենք ականատես ենք լինում եվրոպաներում, ամերիկաներում եւ Ռուսաստանում, ապա, եթե համապատասխան լիազոր մարմինները չկատարեն համապատասխան հետեւություն դրանից, եւ չփորձեն գտնել պատճառահետեւանքային կապը եւ չբացառեն հետագայում նման երեւույթների առկայությունը, ապա Հայաստանի քաղաքացին կդիմի ոչ ստանդարտ գործողությունների` ընդհուպ ինքնադատաստանի>:

Լ. Բաղդասարյանը իր խոսքում մեջ բերեց հին ժողովրդական հետեւյալ իմաստուն խոսքը. <Դուռը նրա համար է, որ փակվի>, այնուհետ ավելացրեց. <Եկեք չբացառենք, որ եթե մեր հայրենակցի տան դուռը բաց չլիներ հետեւաբար նման ոճրագործություն տեղի չէր ունենա: Սա ի գիտություն հետագայում մեր քաղաքացիներին>:

Ինչ վերաբերվում է հիմնական հարցին, ապա ըստ փաստաբանի խնդիրը կարելի է բաժանել երկու մասի. <Տեղի է ունեցել հանցագործություն նախ ռուսասկան բազայի ներսում, այսինքն տվյալ անձը, ոճրագրոծը ինքնակամ թողել է մարտական պոստը եւ միեւնույն ժամանակ ինքնակամ լքել է ռազմական բազան, իր հետ վերցնելով իրեն ամրակցված մարտական զենքը: Այս ամբողջը միասին դասվում է ծանր հանցագործության շարքին:

Երկրորդ հանգամանքն այն է, որ այդ անձը կատարել է հանցագործություն ռազմաբազայից դուրս` ՀՀ տարածքում: Միեւնույն ժամանակ փաստենք, որ այս մարդասպանը ՌԴ քաղաքացի է: Տվյալ պարագայում իրավաչափ եմ տեսնում, ՌԴ-ի լիազոր մարմնի կողմից իրականացվող քննչական գործողություններն այնքանով, որքանով, ինչպես վերը նշեցի, հանցագործության առաջին մասում, այն է մարտական պոստը լքելը եւ ռազմաբազայից դուրս գալը,  որը տեղի է ունեցել ՌԴ-ին պատկանող տարածքում: Ինչեւէ, որպես ՀՀ քաղաքացի ցանկալի եմ համարում, քանի որ ոճրագործությունը կատարվել է ՀՀ-ի ներսում, զբաղվեին ՀՀ իրավապահ մարմինները, սակայն զուտ իրավական տեսակետից ելնելով վերոշարադրումից, ՌԴ իրավապահ մարմինների կողմից քննչական գործողությունների քննումը դիտում եմ իրավաչափ>:

Որպես ամփոփում փաստաբանը հավելեց, որ տեղի է ունեցել ոճրագործություն եւ երկու երկրերի լիազոր մարմինները, առաջինը ՌԴ-ն, որի ռազմակայանը տեղակայված է Հայաստանում եւ եկրորդը Հայաստնի համապատասխան լիազոր մարմինները, պետք է անեն իրենց  հետեւությունները հետագայում նման արարք ուղակի բացառելու համար. <Ցանկանում եմ նորից կրկնել, որ այն ինչ կատարվում է ամերիկաներում, ռուսաստաններում եւ եվրոպաներում, մեր հայրենակիցները պարզապես մեզ մոտ դա թույլ չեն տալու:  Իսկ թե տվյալ ոճրագործությունը կքննվի մեր, թե հարեւան երկրի իրավապահների կողմից կարծում եմ շահարկման ենթակա չէ>.- եզրափակեց Լ. Բաղդասարյանը:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում