Ի՞ՆՉ Է ԶՐՈՒՑԵԼ ՌՈՒՍ ՈՃՐԱԳՈՐԾԻ ՀԱՅՐԸ ԶԱՆԳԱՀԱՐԵԼՈՎ «ՆՈՎՈՍՏԻ ԱՐՄԵՆԻԱ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

Ի՞ՆՉ Է ԶՐՈՒՑԵԼ ՌՈՒՍ ՈՃՐԱԳՈՐԾԻ ՀԱՅՐԸ

ԶԱՆԳԱՀԱՐԵԼՈՎ «ՆՈՎՈՍՏԻ ԱՐՄԵՆԻԱ»

ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

«Նովոստի–Արմենիա» գործակալություն զանգահարած և որպես Վալերի Պերմյակովի հայր ներկայացած մարդը`Պավել Պերմյակովը ցավակցություն է հայտնել Գյումրիում կարատված ողբերգության հետևանքով զոհվածների հարազատներին և մտերիմներին։ Ոստիկանության տվյալների համաձայն, հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներից սպանվել են նույն ընտանիքի անդամները` 1961թ.–ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959թ.–ին ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979թ.–ին ծնված Աիդա Ավետիսյանը, 1981թ.–ին ծնված Արմեն Ավետիսյանը, 1990թ.–ին ծնված Արաքսյա Պողոսյանը և Հասմիկ Ավետիսյանը։ Միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին նախօրեին վիրահատել են Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում։ Այս պահին Սերյոժա Ավետիսյանը Երևանի հիվանդանոցներից մեկում է, երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նախօրեին նա կամավոր լքել է զորամասը, ինչի կապակցությամբ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Հունվարի 13–ին Պերմյակովին ձերբակալել է սահմանային ջոկատը հայ–թուրքական սահմանն անօրինական հատելու փորձի ժամանակ։ «Ես զանգահարեցի, որպեսզի ցավակցություն հայտնեմ հարազատներին և բարեկամներին, այդ քաղաքի բոլոր բնակիչներին, ինձ դժվար է խոսել, որովհետև… ինչպես կարող էր նման բան կատարվել…», – ասաց գործակալություն զանգահարած տղամարդը։ Նա նշեց, որ իր որդին` Վալերի Պերմյակովը, ծառայել է Անդրբայկալյան երկրամասում, չորս ամսվա ուսում է անցել ուսումնական կենտրոնում։ «Ծառայել է այնտեղ չորս ամիս, շատ լավ է ծառայել, մեծ ոգևորությամբ է գնացել բանակ։ Նա հաջողություններ ուներ մարտական և ֆիզիկական պատրաստությունից, տանկերի տեխնիկական վարումից, նրան վերջերս հերթական կոչումն են տվել»,– ասաց գործակալության զրուցակիցը։ Նա միաժամանակ չհաստատեց հայկական ԶԼՄ–ներում տարածված տեղեկությունն այն մասին, որ «Վալերի Պերմյակովը բազմաթիվ անգամ փախել է բանակից»։

«Ես այդպիսի տեղեկություն չունեմ, մենք զրուցել ենք հեռախոսով…. Նա լավ տղա էր, լավ զինվոր, բայց նա նաև երիտասարդ է, իսկ երիտասարդը երիտասարդ է, և հնարավոր է, ինչ–որ խախտումներ ուներ, բայց դրանց մասին ոչին չի ասել, հնարավոր է, որ եղել են, բայց չեմ կարող հաստատել»,– ասաց զանգահարողը։ Նա նշեց, որ վերջին անգամ որդու հետ խոսել է Սուրբ ծննդյան օրը` հունվարի 7–ին, և զրույցի ընթացքում տարօրինակ ոչինչ չի նկատել։ «Ամեն ինչ կարգին էր։ Նրա հետ զրուցելուց հետո ես ու կինս որևէ կասկած անգամ չենք ունեցել, որ ինչ–որ բան այն չէ։ Նա շիտակ մարդ է և կարող էր ասել, որ ինչ–որ բանից դժգոհ է կամ որ զզված է ամեն ինչից և տուն է ուզում գալ, բայց այդպիսի բան չկար։ Ոչ մի խնդրի մասին նա երբեք չէր խոսում»,– ասաց գործակալության զրուցակիցը։ Ըստ նրա` հակառակը, որդին ասել է, թե ցանկանում է անցնել պայմանագրային ծառայության` ծառայությունը շարունակելու նպատակով։ «Ծառայությունը նրան դուր էր գալիս։ Նա հատուկ գնում էր մարզասրահ, ձգում մարմինը, որ համապատասխան տեսք ունենա։ Ամեն ինչ լավ էր, մենք չենք կարողանում հավատալ, որովհետև ոչ մի դրդապատճառ չկար… Մեզ անհասկանալի է, թե ինչպես է դա կատարվել, չէ՞ որ չէր դժգոհում, գոհ էր ծառայությունից…»,– ասաց տղամարդը։

Զրուցակիցը միաժամանակ նշեց, որ պատրաստ է գործակցել քննիչների հետ։ Տղամարդը պատմեց, որ իրեն հայտնել են, թե որդին նախօրեին կորել է զորամասի տարածքից, իսկ երեքշաբթի առավոտյան Չիտայում գտնվող իրենց տուն են եկել քննիչն ու թաղայինը` ցուցմունք վերցնելու համար։ Գյումրիում վեց հոգանոց ընտանիքի սպանության փաստով Հայաստանի քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ։ Հետաքննությունը հանձնարարվել է Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում