ԻՆՉՈ՞Ի ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈԻՄ ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ
Արխիվ 12-16ԻՆՉՈ՞Ի ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈԻՄ ԲՀԿ
ԱՌԱՋՆՈՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ
Ինչպես հայտնի է, հունվարի քսանին ԲՀԿ առաջնորդի նախաձեռնությամբ տեղի է ունենալու խորհրդաժողով, որտեղ քննարկվելու են երկրի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը: «Իրավունքը» «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից պարզեց` «Ժառանգությունից» ովքեր են մասնակցելու խորհրդաժողովին: «Ես եւ Ռուբեն Հակոբյանը»,-ասաց Մարտիրոսյանը:
Թե ինչու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցում խորհրդաժողովին, կուսակցության փոխնախագահի խոսքով` այդ հարցը կուսակցությունը չի քննարկել: «Կա «Եռյակի» ձեւաչափ, որի ժամանակ հանդիպում են լիդերները: Կարծում եմ` խորհրդաժողովից հետո այդպիսի հանդիպում էլ կլինի»,-ասաց քաղաքական գործիչը:
Խորհրդաժողովը նախաձեռնել է ԲՀԿ առաջնորդը, քննարկվելու են երկրի համար կարեւոր հարցեր` ինչու՞ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցում խորհրդաժողովին.«Նորից եմ կրկնում` Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության հարցը չի քննարկվել կուսակցությունում: Չի դրվել խնդիր, որ անպայման ղեկավարները պետք է մասնակցեն խորհրդաժողովին: Բացի այդ` ՀՀ-ում վերջին ժամանակահատվածում իրավիճակ չի փոխվել: Պրն Հովհաննիսյանն իր մոտեցումները հստակ ասել է»:
Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք` «Ժառանգության» համար համագործակցության «Եռյակի» ձեւաչա՞փն է ընդունելի: «Ոչ, ինձ համար ընդունելի է որքան մեծ լինի կոնսոլիդացիան, այնքան ավելի լավ: բայց կա երեք լիդերների ձեւաչափը, որը դեռ չի փոխվել»,- պատասխանեց «Ժառանգության» փոխնախագահը:
Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ-ում չէ: Բայց Արմեն Մարտիրոսյանը չբացառեց, որ մինչ հունվարի 20-ը «Ժառանգության» առաջնորդը Հայաստանում կլինի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

