ՎԱՐՁՈՎ ԲՆԱԿՎՈՂ ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԵՐԿՈՒ ՕՐ ՔԱՂՑԱԾ Է ՄՆԱՑԵԼ. ՏԵՍԱՆՅՈԻԹ
Արխիվ 12-16ՎԱՐՁՈՎ ԲՆԱԿՎՈՂ ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԵՐԿՈՒ
ՕՐ ՔԱՂՑԱԾ Է ՄՆԱՑԵԼ. ՏԵՍԱՆՅՈԻԹ
Նոր Արեշում վարձով բնակող Սարգսյանների ընտանիքը ծայրահեղ ծանր վիճակում է: «Իրավունքի» հետ զրույցում Սարգսյան Անահիտը ներկայացրեց իրենց ընտանիքի սոցիալական վատ վիճակը: Տարիներ շարունակ բնակվել են Վարդենիսում, սակայն աշխատանք չունենալու պատճառով տեղափոխվել են Երեւան: 2014 թ-ին օգոստոսին որդին վթարի է ենթարկվում ու ամիսներ անց մահանում` այդպես էլ գիտակցության չգալով: Թաղման ծախսերը հոգալու համար տիկին Անահիտը ստիպված վաճառում է բնակարանը... ու հայտնվում, կարելի է ասել, անօթեւանի կարգավիճակում: «Ընտանիքի կերակրող ձեռքը միայն մյուս որդին է, ով վաստակում է օրական 2500 դրամ, սակայն այդ գումարը բավարար չէ անգամ մոտ մեկ տարեկան երեխային անհրաժեշտ չափով սնունդ գնելու համար: Ձմռան վառելիքն էլ միայն ստվաթղթեր են, որոնցով տաքացնում են բնակարանի 5 քմ-ը, որտեղ էլ իրար գլխի են հավաքվում ընտանիքի անդամները:
Տիկին Անահիտի հարեւանուհին, ով եւս վարձով է բնակվում, բայց չցանկացավ տեսախցիկի առաջ խոսել, մեզ պատմեց, որ Սարգսյանների ընտանիքը թերի է սնվում, ավելին` երկու օր ընտանիքը քաղցած է մնացել: Սրան եթե գումարենք տիկին Անահիտի ու հարսի` Աղավնու առողջական խնդիրները, սոցիալական ծանր իրավիճակի պատկերը դառնում է ամբողջական: Եթե մեկ ամսվա ընթացքում նոր բնակարան ընտանիքը չգտնի եւ չվճարի տան վարձը, ձմռան այս ցրտին կհայտնվի փողոցում:
Հ. Գ. Հատուկ շնորհակալություն` «Ունիսոն» ՀԿ-ին մեզ աջակցելու համար:
Տիկին Անահիտի մահացած որդին.


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ`ՏԵՍԱՆՅՈԻԹՈԻՄ
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

