ԳՅՈՒՄՐԻԻ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՄԵՆԱԿՐԹՍԵՐԻ ՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆԱՑԵԼ Է
Արխիվ 12-16ԳՅՈՒՄՐԻԻ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՄԵՆԱԿՐԹՍԵՐԻ ՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆԱՑԵԼ Է
Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանդի դեպքից միակ փրկված 6 ամսական երեխան կրծքի շրջանում կտրած-ծակած վերք է ունեցել: Կատարվել է որովայնի խոռոչի օրգանների մանրակրկիտ հետազոտություն, պարզվել է, որ որովայնի խոռոչի օրգանները վնասված չեն:
Ինչպես տեղեկացանք Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից Գյումրիում տեղի ունեցած ողբերգական սպանությունից փրկված 6 ամսական Սերգեյ Ավետիսյանի վիճակը փոքր-ինչ կայունացել է. «Ամբողջ գիշեր երեխայի առողջական վիճակը եղել է կայուն և կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում: Հիվանդանոցից հաղորդեցին նաև, որ այս պահին փոքրիկը ճանապարհին է, նրան տեղափոխում են Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց՝ հետագա բուժումը Երևանում շարունակելու նպատակով»:

