2014 ԹՎԱԿԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈԼԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-162014 ԹՎԱԿԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈԼԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ցյուրիխում կայացած «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ հայտնի դարձավ նաեւ տարվա լավագույն գոլի հեղիանկի անունը: Պատվավոր կոչման համար պայքարում էին Ստեֆանի Ռոշը, Ռոբին վան Պերսին եւ Խամես Ռոդրիգեսը: Քվեարկության արդյունքում լավագույն գոլ է ճանաչվել Կոլումբիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի գոլը, որը նա հեղիանկել էր Ուրուգվայի հավաքականի դեմ խաղում: Ռոդրիգեսի գոլը ստացել է ձայների 42%-ը: Երկրորդ տեղում Ստեֆանի Ռոշի գոլն է` 33%, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ռոբին վան Պերսիի գոլը`11%:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

