Օբաման կպարգեւատրի դերասաններ Ռոբերտ դե Նիրոյին, Սեսիլիա Թայսոնին, Թոմ Հենքսին
Արխիվ 16-20ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դերասաններ Ռոբերտ դե Նիրոյին, Սեսիլիա Թայսոնին, Թոմ Հենքսին եւ Ռոբերտ Ռեդֆորին կպարգեւատրի երկրի բարձրագույն քաղաքացիական մրցանակով։ AP–ի տեղեկություններով՝ դերասանները 21 պարգեւատորվողների ցուցակում են։
Ցուցակում են նաեւ բասկետբոլիստներ Աբդուլ Ջաբբարը եւ Մայքլ Ջորդանը, ինչպես նաեւ մարզական մեկնաբան Վին Սքալին։
Բացի այդ, Օբաման կպարգեւատրի շոու բիզնեսի ներկայացուցիչներ Էլլեն ԴեՋեներեսին, Դայանա Ռոսսին եւ Բորիս Սփրինգսթինին։ Նոմինանտների ցուցակում են Բիլ եւ Մելինդա Գեյթսերը, ֆիզիկոս Ռիչարդ Հարվինը, ճարտարապետ Ֆրենկ Գերին, դիզայներ Մայա Լինը եւ այլք։

