ԴԱԺԱՆ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԴԵՌԵՎՍ ՄԻԱԿ ԿԱՍԿԱԾՅԱԼԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Արխիվ 12-16ԴԱԺԱՆ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԴԵՌԵՎՍ
ՄԻԱԿ ԿԱՍԿԱԾՅԱԼԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Թեպետ դեռեւս չկա պաշտոնական հայտարարություն, բայց ականատեսներն ու դեպքի զարգացումներին հետեւող ակտիվ գյումրեցի օգտատերերը հաստատում են, որ ՇՄ Բայանդուր գյուղի մոտակայքում ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվել է հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Մուսայելյան փողոցի 188 տանը տեղի ունեցած դաժան սպանության գործով հիմնական եւ դեռեւս միակ կասկածյալ ՎԱԼԵՐԻ ՊԵՐՄՅԱԿՈՎԸ: Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն, ռուսական ռազմաբազայից փախած ժամկետային զինծառայող Վ. Պերմյակովը փորձ է կատարել հատել հայ-թուրքական սահմանը: Մեկ այլ վարկածով վերջինիս հայտաբերել են Արաքս գետի ափին գտնվող Երազգավորս գյուղի մոտ՝ հայ-թուրքական սահմանը հատելիս։ Իսկ 6 հոգու մարդասպանության մեջ մեղադրվող ռուս սահմանապահին նկատել են հենց երազգավորցիները: Ինչեւէ, հորդորում ենք, ամեն դեպքում չկորցնել զգոնությունը, քանի դեռ չկան պաշտոնական հայտարարություններ այս մասին:
Հիշեցնենք, որ գյումրեցի Ավետիսյանների յոթ
անձից բաղկացած ընտանիքից վեցին հունվարի 12-ի առավոտյան հայտնաբերել են սպանված հենց իրենց իսկ տանը: Իսկ ընտանիքի ամենակրտսերը` վեց ամսական ՍԵՐՅՈԺԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ , այժմ գտնվում է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Դեպքի թիվ մեկ կասկածյալը ռուս սահմանապահ Վ. Պերմյակովն է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

