ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ` ՓԱՐԻԶԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻն. «ԻՆՉՔԱՆ ՓՈՐՁԵՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳ ՀԱՂՈՐԴԵԼ ՄԻԵՎ
Արխիվ 12-16ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ` ՓԱՐԻԶԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻն. «ԻՆՉՔԱՆ ՓՈՐՁԵՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳ ՀԱՂՈՐԴԵԼ
ՄԻԵՎՆՈՒՅՆ Է,ԴԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ Է»
Ֆրանսիական «Charlie Hebdo» ամսագրի խմբագրության վրա իրականացված ահաբեկչությունը շատերի կարծիքով կրոնական բնույթ ունի, բայց Հայորդաց տների տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանը «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ նման քաղաքական գործընթացներին, որքան էլ կրոնական երանգ հաղորդեն, միեւնույն է, դրանք քաղաքական են: «Ամեն ջանք թափվում է` իրականացնելու լարվածություն կրոնական հողի վրա: Որպես քրիստոնյա` ԱՄՆ-ը հալածում է մահմեդական արաբներին: Այս ամենը, անշուշտ, մի նպատակ ունի` լարել տրամադրությունները: Բոլորս էլ գիտենք, որ մահմեդականությունը երբեք այս աստիճանի ծայրահեղության չի առաջնորդում իր հետեւորդներին»,-ասաց Հայորդաց տների տեսուչ-տնօրենը:
Ըստ հոգեւորականի`քանի դեռ խոսքի ազատությունը ճիշտ չի բանաձեւված, ոմանք կարող են թույլ տալ ազատության անվան տակ վիրավորել մի ամբողջ հավաքական կրոնական շերտի զգացումները. «Ոմանք էլ, դա օգտագործելով փորձում են լարվածություն ու առաջացնել կրոնական հենքի վրա»:
Հայորդաց տների տեսուչ-տնօրենի խոսքով` որքան նահանջում է քրիստոնեությունը, այնքան մահեմադականությունը դառնում է իր դավանանքին զորավիգ, որը պաշտպանելու դեպքում երբեմն ծայրահեղ գործողությունների են մղում ոմանց:
Իսկ քրիստոնեության նահանջի պատճառներից մեկը մեր զրուցակցի խոսքով` աղանդավորական կառույցներն են օր օրի ավելանում ու թուլացնում պատմական ավանդական եկեղեցիները:
Քրիստոնեության ու Իսլամի հոգեւոր առաջնորդները, ներկայացուցիչները, ինչ քայլեր պետք էձեռնարկեն`թույլ չտալու, որ արհեստական լարվածություն ստեղծվի երկու կրոնի միջեւ: «Երեկ ես տեսա Իրաքում` հայ եկեղեցում, հավաքված կրոնական տարբեր ուղղությունների ղեկավարները մասնակցել էին հայոց Ծննդյան արարողության: Փորձ է արվում տոլեռանդության տրամադրություն սերմանել մարդկանց մտքերում: Բայց երբ քաղաքականությունն է սկսում խառնվել, այնտեղ անգամ կրոնական ղեկավարները ի վիճակի չեն որեւէ բան փոխել»,- կարծում է վարդապետը:
Կոմիտաս վարդապետից նաեւ հետաքրքրվեցինք` եթե հանկարծ մահմեդականները Քրիստոսի ծաղրանկարները հրապարակեին, արդյոք քրիստոնյաները կիրականացնեին ահաբեկչություն: «Դժվարանում եմ ասել: Բայց այն, որ երբ մարդու մեջ իր կրոնական արժեքների նկատմամբ արհամարհանք, վիրավորանք ձեւավորել, անկախ իրենցի` նրա մոտ պոռթկումնային իրավիճակ է առաջանում»,- ասաց հոգեւորականը:
Մեր զրուցակցի խոսքով`ահաբեկիչներ կարող էին հաշվեհարդար տեսնել նրա նկատմամբ, ով հրապարակել էր Մուհամեդի ծաղրանկարը, բայց կոտորել 12 անմեղ մարդկանց, ճիշտ չէ, քանի որ այդ ձեւով հարցին դրական լուծում տալ հնարավոր չէ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

