ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ. «ԳՅՈԻՄՐԻՈԻՄ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏ ՉԿԱ, ՔԱՆԻ ՈՐ ԶԵՆՔԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է»
Արխիվ 12-16ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ. «ԳՅՈԻՄՐԻՈԻՄ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏ ՉԿԱ,
ՔԱՆԻ ՈՐ ԶԵՆՔԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է»
Շիրակի մարզպետ ֆելիքս Ցոլակյանն «Իրավունքի» հետ զրույցում հերքեց այն լուրերը, թե Գյումրիում վախի մթնոլորտ է տիրում: «Փողոցներում ավտոներ են գնում-գալիս: Նման բան չկա»,- ասաց մարզպետը:
Պրն Ցոլակյանի խոսքով`վախի մթնոլորտ կար այն ժամանակ, երբ չէր հայտնաբերվել կասկածյալի զենքը: «Վախը այդ ժամանակ մարդկանց մեջ ավելի շատ էր: Իսկ հիմա զենքը գտնվել է դեպքի վայրում: Մարդիկ ապրում են իրենց առօրյայով»,- ասաց մեր զրուցակիցը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի բաժինը հաստատեց Շիրակի մարզպետի տեղեկություն զենքի հայտնաբերման մասին: «Կասկածյալի որոնողական- հետախուզական աշխատանքները շարունակվում են»,- հաղորդեցին մեզ ոստիկանությունից:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

