ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈ՞ՐՏ Է
Արխիվ 12-16ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈ՞ՐՏ Է
Ըստ ոստիկանության հաղորդագրության ՙհունվարի 12-ին, ժամը 12.30-ին շտապ բուժօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը կան հրազենային վնասվածքից մահացածներ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանել է նշված տան բնակիչներ՝ 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանին, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանին, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանին, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանին, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանին, Հասմիկ Ավետիսյանին /ծննդյան թիվը ճշտվում է/:
2014 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Այն տեղեկությունները, թե կան ձերբակալվածներ չի համապատասխանում իրականությանը: Ավելին, մեր տեղեկություննեով վերոհիշյալ հանցագործությանը մասնակից են եղել մի քանի հոգի: Այս անձինք զինված են եւ դեռեւս փախուստի մեջ են: Գյումրիում լուրեր են պտտվում, որ զոհերի քանակն ավելին է, քան որ ներկայացված է, որի արդյունքում Գյումրիում տիրում վախի մթնոլորտ, մարդիկ աշխատում են տներից դուրս չգալ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

