ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ` ԾԱՅՐԱՀԵՂ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ՀԱՍՆԵՆ ՆԱԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ
Արխիվ 12-16ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ` ԾԱՅՐԱՀԵՂ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ՀԱՍՆԵՆ ՆԱԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ
Արաբագետ, վերլուծաբան Արմեն Պետրոսյանը «Իրավունքի» հետ զրույցում չի բացառում, որ ծայրահեղ իսլամիստները ահաբեկչություն իրականացնեն նաեւ Ադրբեջանում եւ քաոսային իրավիճակ ստեղծեն մեր տարածաշրջանում: «Նաեւ Ադրբեջանի թողտվությամբ մուսուլմանները մեկնում են ակտիվ հակամարտության գոտիներ` Սիրիա, Իրաք, զինված ծայրահեղական գաղափարներով ու փորձով վերադառնում են ու ջանում իրենց փորձը ծառայեցնել այն երկրներում, որտեղից նրանք եկել են»,- ասաց վերլուծաբանը:
Իսկ Ադրբեջանում, ըստ արաբագետի, կան նախադրյալներ` ահաբեկչական գործողություններ կատարելու.«Բաքվում գոյություն չունի քաղաքական ընդդիմություն, հասարակության շրջանակներում լուրջ վակում է, որը կարող է լցվել իսլամական ծայրահեղ գաղափարներով»:
Ադրբեջանի ղեկավարությունը Արմեն Պետրոսյանի խոսքով` լավ գիտակցում է ծայրահեղ իլամիստական տրամադրությունների վտանգը, պարզապես դա ի ցույց չի դնում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

