«...ՔՐԻՍՏՈՆԵՈԻԹՅԱՆ ԱԳՐԵՍԻԱ`ԻՍԼԱՄԻ ԴԵՄ...». ՎԵՐԼՈԻԾՈԻՄ Է ԱՐԱԲԱԳԵՏԸ

Արխիվ 12-16

«...ՔՐԻՍՏՈՆԵՈԻԹՅԱՆ ԱԳՐԵՍԻԱ`ԻՍԼԱՄԻ ԴԵՄ...».

ՎԵՐԼՈԻԾՈԻՄ Է ԱՐԱԲԱԳԵՏԸ

 

Ֆրանսիական  «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչությունը շարունակում է  մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:  Ինչո՞ւ, ո՞ւմ էր ձեռնտու, արդյոք  ահաբեկչությունը միայն կրոնական   հենք ունի, պարզեց «Իրավունքը» արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ զրույցում:

-Պրն Պետրոսյան, արդյոք   ֆրանսիական թերթի  խմբագրության դեմ իրականացված պայքարը  միայն քրիստոնեություն- իսլամ  հակամարտության համատեքստում է, թե, այնուամենայնիվ,  ահաբեկչությունը   խորքային այլ պատճառներ ունի:

- Այստեղ ավելի շուտ արժեքային հակամարտության նախնական  շերտն է, որը պետք  է հասկանանք եւ գնահատենք ըստ էության: Եթե վերջին մի քանի տարիների գործընթացները վերլուծենք, ապա տեսնում ենք հետեւյալը: Տեղի ունեցածը պայմանավորված է Մերձավոր Արեւելքում ընթացող գործընթացներով: Ֆրանսիան, ԱՄՆ-ը, եվրոպական մի շարք պետւթյուններ նպաստել են, որ ամբողջ աշխարհում աճեն արմատական տրամադրությունները, որոնք դրսեւորվում են ահաբեկչական  գործողություններով:  Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը կարող էր  տեղի ունենալ այլ քաղաքներում: Հիշենք նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին  տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները Սիդնեյում, որտեղ ահաբեկչության իրականացման  մակարդակը ցածր էր: Ամբողջ աշխարհում իսլամական ծայրահեղ արմատական տրամադրություններն այնքան են մեծացել, որ  մուսուլմանները, չունենալով խոր գիտելիքներ, չիմանալով`ինչ  է իսլամական պետությունը, դիմում են ծայրահեղ քայլերի` տեսնելով, որ ծաղրում են  Մուհամեդ մարգարեին:

- Առաջին անգամ չէ, երբ արեւմտյան մամուլը հրապարակում է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, սակայն ահաբեկչություն նախկինում չի եղել: Չե՞ք կարծում, որ ահաբեկչական այս քայլը միգուցե  ուղղորդված էր:

- Ահաբեկչական այդ գործողությունը ֆրանսիական թերթի դեմ  երկար մշակված ու լավ պլանավորված էր: Ահաբեկչություն իրականացնողները, կարելի է ասել,  կրել են «Ալ Կաիդա»-ի  ազդեցությունը: Մյուս կողմից` «Ալ-Կաիդան» ու  «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպություններն այսօր մրցակցում են միմյանց դեմ, թե իրենցից որ մեկը  կարող է բարձրագոչ գործողություն իրականացնել, որի մասին կարող է ավելի շատ գրել համաշխարհային մամուլը:  Այս ահաբեկչությունից հետո պետք է վերանայել քաղաքականությունը  մուսուլմանների նկատմամբ ու հարգել նրանց կրոնական արժեքները: Իսկ թե ինչու չի վերանայվում... հավանաբար,  կան ինչ-որ շահեր: Պետք է նաեւ  ահաբեկչական գրագետ քաղաքականություն իրականացնել:  Միանշանակ կարող եմ ասել, որ Ֆրանսիան այսուհետ ավելի  վճռական է պայքարելու ծայրահեղ իսլամիստների դեմ:

- Ըստ Ձեզ` ո՞րն է լինելու ահաբեկիչների  հաջորդ թիրախը: Կարելի՞ է հիմա որեւէ կանխատեսում անել:

- Այնտեղ, որտեղ կան մուսուլմաններ: Անգամ ամենախաղաղ երկրում հնարավոր է ահաբեկչություն: Եվրոպայում մի քիչ դժվար կլինի իրականացնել ահաբեկչություն, քանի որ անվտանգության ապահովումը բարձր մակարդակի  վրա է: Մուսուլմանները ծաղրանկարների հրապարակումը համարում են քրիստոնեության ագրեսիա իսլամի դեմ: Սա կարող է սկիզբ դնել անվերահսկելի իրավիճակի:

- Հայ հասարակությունը եւս բուռն արձագանքեց տեղի ունեցող դեպքերին, ընդ որում` հիմնականում իշխում է երկու կարծիք` ահաբեկիչների քայլն արդարացված էր, քանի որ  ֆրանսիական թերթը վիրավորել է մուսուլմանների սրբությանը: Մյուս կողմը դատապարտում է  ահաբեկիչների քայլը: Այս արձագանքներից ո՞րն է ավելի ընդունելի:

- Այդ երկու կարծիքները բացարձակ ճիշտ չեն: Ցանկացած ահաբեկչական բռնարարք ողջունելի չէ, բայց ողջունելի  չէ, երբ վիրավորում են որեւէ ազգի, որեւէ կրոնական շերտի սրբությունները:  Ծաղրանկարների դեմ ոչ թե պետք է պայքարել  ահաբեկչությամբ, այլ քաղաքակիրթ բողոքի ակցիաներով, ինչպես նաեւ թերթին իրավական  դաշտում պատասխանատվության ենթարկելով:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում