ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔԻՑ ՏՈՒԺԱԾ ՎԵՑ ԱՄՍԱԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԱՐՏՎԵԼ Է
Արխիվ 12-16ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔԻՑ ՏՈՒԺԱԾ ՎԵՑ ԱՄՍԱԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԱՐՏՎԵԼ Է
Այսօր Գյումրիում Մյասնիկյան 188 հասցեում ընտանիքի վեց անդամների սպանության գործով Գյումրու Ավստրիական հիվանդանոց տեղափոխված երեխայի վիրահատությունը գրեթե ավարտվել է: «Երեխային մեզ մոտ են տեղափոխել դեպքից մի քանի ժամ անց, հնարավոր է, դեպքը տեղի է ունեցել գիշերը կամ վաղ առավոտյան՝ կտրած-ծակած վերքերով, դեպի որովայնի թափանցող վերքով: Երեխան արական սեռի է, մոտ 6-8 ամսական, սակայն նրան ուղեկցող որևէ փաստաթուղթ չունեն, այդ պատճառով երեխայի տարիքը հստակ հայտնի չԷ»,-iravunk.com-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում սպանվել է 6 հոգանոց մի ընտանիք, այդ թվում՝ 2-ամյա երեխա: Հայտնի են տուժածների անունները, նրանք են՝ Ավետիսյան Սերյոժա Կարապետի, Ավետիսյան Հասմիկ Ռաֆիկի, Ավետիսյան Արմեն Սերյոժայի, Ավետիսյան Արաքսյա Անդրանիկի, Ավետիսյան Աիդա Սերյոժայի, 2 տարեկան Ավետիսյան Հասմիկ Արմենի և 6 ամսական՝ Ավետիսյան Սերյոժա Արմենի: Դեպքի վայրում հայտնաբերվել են զինվորական կոշիկները, որի վրա գրված է եղել Պերմյակով։ Այժմ միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

