ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԿՄԵԿՆԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
Արխիվ 12-16ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԿՄԵԿՆԻ ՄԻԱՑՅԱԼ
ՆԱՀԱՆԳՆԵՐ
Այո, հենց այդպես էլ սպասելի էր: Մեր տեղեկություններով, 2015 թվականի առաջին վեց ամիսները ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կրկին կմեկնի Միացյալ նահանգներ` ուսում ստանալու: Մեր աղբյուրի փոխանցմամբ, տիկին Փոստանջյանը 2014 թվականի ավարտին հատուկ «քծնանքով» է վերաբերվել իշխանության որոշ ներկայացուցիչներին, որպեսզի վերջինիս գործուղման համար թույլատվություն ստանա: Այս տեղեկությունը եկավ հաստատելու, երբ նկատեցինք, որ ռմբարկու պատգամավորուհին ԱԺ-ում կազմակերպած ամանորյա հանդեսին իր ակտիվ մասնակցությունն էր ցուցաբերում եւ իշխող կուսակցության պատգամավորների բարեմաղթանքներին միանալով, ժպտալով, փոխադարձ շնորհավորանքներ էր մաղթում, ինչը նախկինում չի եղել: Նշենք նաեւ, որ որեւէ ոչ իշխանական ուժի ներկայացուցիչ ներկա չէր այդ միջոցառմանը:
Հետաքրքիր է, տեսնես այս ուսաւմնառությունից, ինչ նոր «անակնկալներ» կարելի է սպասել արմեւմտամետ պատգամավորուհուց:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

