ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ ԵՆ
Արխիվ 12-16ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ ԵՆ
Ֆրանսիացիները համախմբվել են Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրության վրա ահաբեկիչների հարձակումից հետո: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին:
Ինչպես նշում է թերթը՝ կարևոր է և տեղին նշել, որ ոչ միայն Փարիզում, այլև ողջ Ֆրանսիայում, ինչպես նաև Եվրոպայում առաջին խմբագրությունն էր, որ դարձավ «ոճրագործության և համերաշխության» դրսևորում:
Ավելի վաղ հաղորդվում է, որ հարյուր հազարավոր մարդիկ, որոնց թվում նաև եվրոպական երկրների մեծամասնության առաջնորդները, մասնակցել են Փարիզում ահաբեկչության դեմ համերաշխության երթին: Ֆրանսիայի ՆԳՆ տվյալների համաձայն՝ երթին մասնակցել է 1,6 մլն մարդ:
Ամերիկյան հրատարակությունն ընդգծում է, որ կատարվածից հետո Ֆրանսիայում կարելի է և պետք է քննարկել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ մամուլի ազատությունը, Եվրոպայում մուսուլման ներգաղթյալների դեմ բացասական վերաբերմունքը, իսլամական ահաբեկչությունն ու արմատականությունը:

