«ԱՅՍ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԱՆԿՄԱՆ ԲԵՐԵԼ». Կիթ-կոկորդ-ականջաբան

Արխիվ 12-16

«ԱՅՍ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԱՆԿՄԱՆ ԲԵՐԵԼ». Կիթ-կոկորդ-ականջաբան

Օտիտ (ականջաբորբ)` հունարենից թարգմանաբար նշանակում է ականջի բորբոքում: Այն լայն հասկացություն է: Դրանք, կարող են լինել միջին եւ արտաքին ականջի բորբոքումներ: Մեզ հետ զրույցում ասել է քիթ-կոկորդ-ականջաբան ՀԱՅԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ: «Արտաքին ականջի բորբոքումը արտաքին ականջի եւ արտաքին լսողական անցուղու մաշկի բորբոքումն է: Ցանկացած հիվանդություններ, որոնք կարող են լինել մաշկի վրա` ֆուրունկուլներ, էկզեմաներ կարող են լինել նաեւ ականջում: Ավելի կարեւոր նշանակություն ունի միջին ականջի` թմբկաթաղանթից ներս ընկած հատվածի բորբոքումը: Այս հիվանդությունը հիմնականում հանդիպում է երեխաների մոտ: Կան հետազոտություններ` համաձայն որոնց, մինչեւ 5 տարեկան երեխաների մոտ 90%-ը կյանքում մեկ կամ մի քանի անգամ հիվանդանում են օտիտով»,- նշել է բժիշկն ու հավելել, որ երեխաների մոտ անկատար է իմուն համակարգը: Այն գտնվում է զարգացման փուլում: Արդյունքում ցանկացած վարակ կարող է հեշտությամբ ներթափանցել:

Հ. Պողոսյանի փոխանցմամբ`պատճառներից մյուսը` եվստախյան փողն է, որը միացնում է ականջի խոռոչը քթի խոռոչին: «Եվստախյան փողը երեխայի մոտ ավելի լայն եւ ուղիղ է: Ուստի քթի խոռոչից, այս դեպքում, վարակն ավելի արագ է ներթափանցում ականջի խոռոչ: Իսկ օտիտների հիմնական զարգացման պատճառը քթում առկա վարակներն են. ժողովրդի լեզվով ասած` գրիպի հետեւանքով առաջացած բարդությունները: Դա որոշ չափով ճիշտ է: Սուր շնչառական հիվանդությունների ժամանակ, որպես բարդություն, լինում է օտիտի զարգացում: Նորածինների մոտ օտիտ կարող է զարգանալ պառկած դիրքից. երեխաները ավելի շատ պառկած դիրքում են գտնվում, կերակրելուց, մանավանդ, եթե կերակրելը կատարվում է արհեստական ճանապարհով: Յուրացվող սննդի մնացորդները կարող են անցնել վերին շնչուղիներ, այնուհետեւ եվստախյան փող եւ առաջացնել օտիտ»,- ասել է բժիշկը: 
Ըստ մասնագետի`տարբերում են հիվանդության փուլեր: «Կատարալ բորբոքում, որի ժամանակ ուղղակի բորբոքում է տեղի ունենում, կան ցավային զգացողություններ: Եթե չբուժվեց, կարող է վերածվել թարախային օտիտի: Եթե վիրուսն է առաջացրել օտիտը` կարող է ականջից արյան արտահոսք լինել: Դա հուշում է այն մասին, որ ականջի թաղանթը վնասված է: Եթե այդ վնասված մասը լինում է փոքր ծավալի (վնասված մասը կոչվում է պերֆորացիա)` մեծամասամբ լավացումը տեղի է ունենում ինքնըստինքյան»: Բժիշկ Պողոսյանի խոսքերով`եթե շատ ուժեղ չէ բորբոքումը, ժամանակին է բուժական միջոցներ ձեռնարկվել ու չկա բարձիթողի վիճակ, ապա հիմնականում հիվանդությունը հետեւանք չի թողնում: Բարձիթողի վիճակը, պարբերաբար արտադրության առկայությունը կարող են աստիճանաբար առաջացնել լսողության անկում: «Օտիտի հիմնական բուժումը դեղորայքային է` հակամանրէային միջոցներ, ականջի կաթիլներ, սուր շնչառական վարակների կանխարգելում»,- նշել է քիթ-կոկոդ-ականջաբանը:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում