«ՌԵԱԼԸ» ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ «ԷՍՊԱՆՅՈԼԻ»ՆԿԱՏՄԱՄԲ(տեսանյութ)
Արխիվ 12-16«ՌԵԱԼԸ» ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ «ԷՍՊԱՆՅՈԼԻ»ՆԿԱՏՄԱՄԲ(տեսանյութ)
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասավ կատալոնական «Էսպանյոլի» նկատմամբ: Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Խամես Ռոդրիգեսը, 28-րդ րոպեին իր հաշվին թիմի երկրորդ գնդակը գրանցեց ուելսցի Գարեթ Բեյլը: Թիմերը ընդմիջման գնացին 2:0 հաշվի պայմաններում: Երկրորդ խաղակեսի մեկնարկում հյուրերը փորձեցին հարձակման գծում աչքի ընկնել ակտիվ գործողություններով, սակայն հանդիպման հաջորդ կարեւոր դրվագը գրանցվեց 53-րդ րոպեին, երբ կարմիր քարտ ստացավ «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն: Սակայն 10-ը հոգով մնացած մադրիդցիները ոչ միայն պահեցին հաղթական հաշիվն այլեւ եւս մեկ գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Խաղի 77-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Նաչոն մադրիդցիների հաղթանակը դարձրեց խոշոր հաշվով: Այսպիսով, Անչելոտիի թիմը 4 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող կատալոնական «Բարսելոնային», որն այս տուրում հունվարի 11-ին ուժերը կչափի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

