ԳՈՐԲԱՉՈՎ. «ՆԱՏՕ-Ի ԸՆԴԱՐՁԱԿՈՒՄԸ`ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈԻԹՅԱՆ ՀԱՄԱՐ»
Արխիվ 12-16ԳՈՐԲԱՉՈՎ. «ՆԱՏՕ-Ի ԸՆԴԱՐՁԱԿՈՒՄԸ`ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈԻԹՅԱՆ ՀԱՄԱՐ»
ԽՍՀՄ-ի նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովը գերմանական շաբաթաթերթերից մեկի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի սահմանների ընդարձակումը դեպի Արեւելք սպառնալիք է Եվրոպայի անվտանգության համար:
Գորբաչովի խոսքով` Ռուսաստանի բոլոր առաջարկները, օրինակ, Դմիտրի Մեդվեդեւի առաջարկը` միավորել բոլոր ուժերը եւ ստեղծել անվտանգության նոր համակարգ, մեծամտաբար անտեսվեցին: «Այդ ամենի արդյունքը մենք տեսնում ենք»,- ասել է ԽՍՀՄ-ի նախկին ղեկավարը`ակնարկելով ՌԴ-ի եւ Արեւմուտքի ներկայիս լարված հարաբերությունները:
Գորբաչովը նաեւ հիշեցրել է, որ ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ առկա անվստահությունը: «Եթե ներկայիս լարվածո տրամադրությունների դեպքում որեւէ կողմի նյարդերը չդիմանան, հետագա տարիները չենք գոյատեւի»,- կարծում է նախկին ղեկավարը:
Պատասխանելով հարցին` հնարավո՞ր է Եվրոպան լայնամասշտաբ պատերազմ հայտարարի, Մ. Գորբաչովը ասել է. «Այդ մասին անգամ մտածել պետք չէ, քանի որ լայնամասշտաբ պատերազմը կլինի ատոմային»:

