ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՍՊԱՆՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԴԵՊՔԻՑ ԵՐԿՈՒ ՕՐ ԱՌԱՋ ԷՐ ՆՇԱՆՎԵԼ
Արխիվ 12-16ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՍՊԱՆՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԴԵՊՔԻՑ ԵՐԿՈՒ ՕՐ ԱՌԱՋ ԷՐ ՆՇԱՆՎԵԼ
Օրերս Տավուշի մարզի Վազաշեն համայնքում մի խումբ տղաների միջեւ տեղի ունեցած վիճաբանության արդյունքում սպանված Այգեհովիտ համայնքի 22-ամյա բնակիչ Սամսոն Մելքումյանը, սպանվելուց երկու օր առաջ էր նշանվել: Այս մասին iravunk.com-ի հետ զրույցում ասաց Այգեհովիտ համայնքի համայնքապետ Լեւոն Գրիգորյանը:
- Թե ինչն է եղել տղաների վիճաբանության բուն պատճառը դեռեւս որեւէ մեկին հայտնի չէ, գիտենք միայն, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Վազաշենի գերեզմանատան հարեւանությամբ: Սպանված երտասարդը խելացի, համեստ ու կրթված տղա էր:
Հավելենք, որ սույն գործով արդեն կան ձերբակալվածներ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

