ՀՐԴԵՀ`ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԵՐՁԱԿԱՅՔՈՒՄ
Արխիվ 12-16ՀՐԴԵՀ`ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԵՐՁԱԿԱՅՔՈՒՄ
Հունվարի 10-ին, ժամը 11.21-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Պրոգրես» համալսարանի մոտակա տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծ փողոցի տներից մեկի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.46-ին, մարվել՝ 12.20-ին:
Այրվել են Գ. Ա.-ի տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 25 քմ:

