«ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ԸՆԴԳԾԵԼ, ՈՐ ԵՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՉԵՄ ԱՇԽԱՏՈՒՄ»

Արխիվ 12-16

«ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ԸՆԴԳԾԵԼ, ՈՐ ԵՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՉԵՄ ԱՇԽԱՏՈՒՄ»

 

Արի ու տես, որ կիսաարձակուրդային տրամադրության մեջ գտնվող որոշ սոցցանցային օգտատերերի եւ կայքերի թիրախում հիմա էլ հայտնվել է ճանաչված մոդել, լեզվաբան ԶԱՌԱ ՄԻՆԱՍՅԱՆԸ: Այո՛, պատճառը պարզից էլ պարզ է` այս գեղեցկուհու մեկը մյուսին հետեւող հաջողություններն ու հաղթանակները, կարծես թե, ոմանց սրտով չէ: Նախ նշենք, որ «Մարտինի», «Elite Model Look», «Միսս ամառ», «Best Model World & Costa Blanca Fashion week» մրցույթ-փառատոններին, ինչպես նաեւ բազմաթիվ հայտնի մոդելային շոուների մասնակցած գեղեցկուհի մոդելը մշտապես մրցույթներից վերադարձել է հաղթանակներով ու մրցանակներով, միեւնույն ժամանակ կարողացել է հեռուստասերիալում` որպես դերասանուհի ներկայանալ, ինչպես նաեւ լրջորեն զբաղվել իր առաջին մասնագիտությամբ` դասավանդելով անգլերեն: Սակայն, այս ամենը մի կողմ թողած այսօր լայնորեն շրջանառվում է, թե մի քանի ամիս առաջ Զառան աշխատանքի է տեղավորվել ՀՀ կառավարության աշխատակազմում ու բոլորին «հուզել» է, թե ինչո՞վ է զբաղվելու մոդելը հայրենի կառավարությունում: Մինչ ավել-պակաս բամբասանքները կծիկի պես երկրարում են, հենց ԶԱՌԱՆ բարձրաձայնել է իրականությունը. «Լրատվական կայքերն ամբողջությամբ խեղաթյուրել են իմ մեկնաբանությունները: Տեղեկությունները, թե իբր ես աշխատում եմ կառավարության աշխատակազմում, մասնավորապես, գնումների բաժնում, չի համապատասխանում իրականությանը: Ցավում եմ, որ մի քանի ցածրորակ լրատվամիջոցներ խեղաթյուրելով խոսքս՝ փորձել են ցեխ շպրտել իմ հեղինակության վրա, ինչն անթույլատրելի եմ համարում: Հասկանալի է, որ միաժամանակ փորձ է կատարվել անիմաստ դատարկաբանությունների միջոցով բարձրացնել սեփական կայքերի հեղինակությունը, ինչն իսկապես դատապարտելի է, զուրկ բարոյական հիմքերից: Հատուկ անհասկացողների համար եւս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ ես կառավարության աշխատակազմում չեմ աշխատում»:

Հուսանք, որ այս մեկնաբանությունից հետո ազգը շունչ կքաշի ու հանգիստ կթողնի իր բամբասանքների հերթական զոհին, սակայն այստեղ ուշագրավ է մարդկանց նախանձն ու խիստ տարօրինակ մտածելակերպը: Մի՞թե բարձրագույն կրթություն ստացած լեզվաբանը ՀՀ կառավարությունում անելիք չունի, իսկ ո՞վ ունի` «Ֆեյսբուքի» առաջ նստած զազրախո՞սը: Ի վերջո, համակերպվել է պետք, որ մոդելը կարող է լինել ե՛ւ իրավաբան, ե՛ւ քաղաքագետ, ե՛ւ տնտեսագետ, ե՛ւ, ինչու ոչ, ՀՀ կառավարության աշխատակազմի աշխատակից: Իսկ կա՞ որեւէ աշխատանքային պայմանագրում հատուկ կետ, որ աշխատակիցը պետք է լինի տգեղ, գեր, ցածրահասակ ու բավական տհաճ շրջապատի համար: Մարդի՛կ, եթե անգամ բարի էլ չեք, գոնե իրատես եղեք:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում