«ՑՈԻՐՏՆ ՈՒ ՁՅՈԻՆԸ ԴԺՎԱՐԱՑՐԵԼ ԵՆ ԻՐԱՔԻ ԵԶԴԻՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ»
Արխիվ 12-16«ՑՈԻՐՏՆ ՈՒ ՁՅՈԻՆԸ ԴԺՎԱՐԱՑՐԵԼ ԵՆ ԻՐԱՔԻ ԵԶԴԻՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ»
«Եզդիները շարունակում են կենաց-մահու պայքարը: Նրանք հուսով են, որ հաղթելու են»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց եզդի համայնքի ներկայացուցիչ Թենգիզ Ուզոյանը:
Մեր զրուցակցի խոսքով`Շանգալում եզդիական զինված ուժերը քրդական «Փեշմարգա» ջոկատի հետ ետ են խլել Թըլաֆար-Շանգալ ճանապարհը, որը վերահսկում էին ԻԼԻՊ-ի զինյալները. «Թըլաֆար-Շանգալ ճանապարհը ստրատեգիական և ռազմավարական նշանակություն ունի,որով զինյալներին զենք և զինամթերք էին մատակարարում եւ մուտք գործում քաղաք: Այս պահին «Փեշմարգա» և եզդիական զինված ուժերը վերահսկում են այդ ճանապարհը. 200 մ է մնացել` մտնեն քաղաք»:
Թենգիզ Ուզոյանը, ով միշտ կապ է պահպանում Իրաքի եզդիների հետ, մեզ տեղեկացրեց, որ ցուրտն ու ձյունը դժվարացրել են եզդիների վիճակը: «Բայց դա չի խանգարում, որ եզդիները շարունակեն պայքարը, կռվեն հույս-հավատով`սպասելով հաղթանակի»,- եզրափակեց եզդի համայնքի ներկայացուցիչը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

