ԴԱՏԱՎՈՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՊՆԴԵԼ, ՈՐ ՈՐԵՒԷ ԳՈՒՄԱՐ ՓԱՍՏԱՑԻ ՉԻ ՍՏԱՑԵԼ»
Արխիվ 12-16ԴԱՏԱՎՈՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՊՆԴԵԼ, ՈՐ ՈՐԵՒԷ ԳՈՒՄԱՐ ՓԱՍՏԱՑԻ ՉԻ ՍՏԱՑԵԼ»
ԱԱԾ-ի կողմից կաշառք ստանալու պահին ձերբակալված Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատավոր Խաչատուր Խաչատրյանի գործով, «դեկտեմբերի 28-ից հետո որեւէ քննչական գործողություն չի իրականացվել: Ինչ վերաբերում է իմ պաշտպանյալին նա շարունակում է պնդել, որ որեւէ գումար փաստացի չի ստացել»,- iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով դեկտեմբերի 25-ին ձերբակալված դատավոր Խաչատուր Խաչատրյանի գործի մանրամասներին ասաց դատավորի փաստաբան ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ:
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարույթում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով` դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

