«ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԵՌԱՑԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»
Արխիվ 12-16«ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԵՌԱՑԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»
«Հայաստանում օրենքով գողերի անցկացված հավաքը բարով-խերով վերջացել եւ հավաքին ժամանած քրեական հեղինակություններն արդեն հեռացել են Հայաստանից: Ամենախիստ պատժի են արժանացել այն քրեական հեղինակությունները, ովքեր կասկածի տակ են դրել «Էդիկ Ասետրինայի» լիազորությունները: Ռիսկի խմբում է հայտնվել մի ամբողջ խմբավորում, որը նախկինում ղեկավարում էին Կարդավա եղբայրները, իսկ այժմ Մերաբ Մզարելայի վերահսկողության ներքո է: Հավաքի ժամանակ բավական լուրջ հարցեր են քննարկվել, բայց թե կոնկրետ ինչ հարցեր` դեռեւս նման ինֆորմացիայի արտահոսք չի եղել»,- iravunk.com-ի հետ զրույցում, անդրադառնալով օրերս Հայաստանում անցկացված օրենքով գողերի հավաքի մանրամասներին ասաց քրեագետ ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

