ԳՅՈՒՄՐՎԱ ՏՈՆԱԾԱՌԸ ՈՐՈՇԵՑ ՄԻ ՔԻՉ ԷԼ ՊԱՌԿԵԼ (Ֆոտոշարք)
Արխիվ 12-16ԳՅՈՒՄՐՎԱ ՏՈՆԱԾԱՌԸ ՈՐՈՇԵՑ ՄԻ ՔԻՉ ԷԼ ՊԱՌԿԵԼ (Ֆոտոշարք)
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիի կենտրոնական հրապարակում: 24 մ բարձրությամբ տոնածառը մոտ 15 օր կանգնելուց ու բոլորին Ամանորը ավետելուց հետո, որոշել էր «պառկել»: Իրականում` պատճառը եղել է ուժեղ քամին, ինչի պատճառով անգամ կոտրվել են ծառի երկաթյա հենակները: Ինչեւէ, այս ամենը մեջ միակ մխիթարությունն այն է, որ տուժողներ չեն եղել: Ինչպես տեղեկացնում են Գյումրու քաղաքապետարանից, տոնածառի հիմքը և ամրացման տեղերն անվնաս են մնացել: Թեքվել եւ շրջվել են հրապարակի այլ տոնածառեր եւս: Այս պահին տեղում աշխատում են մասնագետները:



Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

