ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` «ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ» ԴԵՄ. ՖՈՏՈՇԱՐՔ

Արխիվ 12-16

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` «ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ» ԴԵՄ. ՖՈՏՈՇԱՐՔ

 

«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության ու վերականգնողական կենտրոն» ՀԿ նախագահ Ալեքսանդր Ամարյանի ֆեյսբուքյան էջում Էմմա Գրիգորյան անունով օգտատերը տեղադրել է  լուսանկարներ եւ  «Զգուշացեք Եհովայի վկաներից» վերտառությամբ գրառում թողել , որն առնչվում է «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպությանը: «Արդեն ամիսներ ի վեր Հայաստանի տարբեր մարզերում «Եհովայի վկաներ» կազմակերպությունը տեղադրում է ստենդներ իրենց կազմակերպության «հոգևոր գրականությամբ», որն անվճար բաժանում են անցորդներին։ Գրականության բաժանման հիմնական նպատակն է նոր անդամներով հարստացնել «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության շարքերը։ Այս ոչ բարի քարոզչության կենտրոններից մեկն էլ Վանաձոր քաղաքն է, որտեղ օրերս մի խումբ քրիստոնյա երիտասարդներ փորձեցին օգտվել օրենքի «շնորհած բարիքներից» և զգուշացնել բնակիչներին` հեռու մնալ ազգակործան և հոգեկան լուրջ խեղման տանող այս վայ քարոզչությունից: Երիտասարդները` «Զգուշացեք Եհովայի վկաներ աղանդից» պաստառով գրությամբ, Ավետարանից համապատասխան մեջբերմամբ և կրոնական այս և այլ կառույցների ազգակործան քարոզչության մասին ինֆորմացիոն գրքույկներով հայտնվեցին Եհովայի վկաներ կառույցի ստենդի և այն հսկող վկաների կողքին: Եհովայի վկաները, ովքեր «բարի լուր» էին ավետում քաղաքի բանուկ հատվածներից մեկում, տեսնելով երիտասարդների պաստառը, փորձեցին բանավեճի մեջ ներգրավել և սպառնալ վերջիններիս` թե ոստիկանության միջոցով կհեռացնեն նրանց: Սպառնալիքը ազդեցություն չունեցավ: Երիտասարդներին երկար բարակ անպատասխան հարցադրումներից, նկարահանումներից, սպառանալիքներից հետո, վերջիններս հավաքեցին իրենց գրականությունը և քայլերն ուղղեցին դեպի Վանաձորի Հելսինկյան գրասենյակի առջև, որտեղ էլ հիմնականում կանգնում են և բաժանում են իրենց գրքերը: Տեսնելով երիտասարդների պաստառը նաև այստեղ` երեք հոգուց բաղկացած վկաների կազմը լքեց տարածքը: Երիտասարդներին որպես սպառնալիք մնաց միայն «ձեզ համար վատ է լինելու» խոսքը, որը շպրտեց նրանց այդ օրվա միակ տղա քարոզիչ վկան:

«Եթե օրենքը այդքան բարեհաճ է և այս աստիճան ծայրահեղական կրոնական կառույցի արտոնում է նման քարոզչություն իրականացնել իրենց տարածքից դուրս, ապա մեզ էլ` իբրև հայ քրիստոնյա, կանգնեցնում է պարտքի առջև` զգուշացնել հանրությանը հեռու մնալու նման այս կառույցից»,-նշեց ակցիայի ակտիվիստ Դավիթ Խաչիկյանը: Ինչպես նշում են երիտասարդները, այս լուռ ակցիան, որը օրենքի շրջանակներում է դարձյալ, պարզապես զգուշացում է և ինչու չէ, բնակիչների շահերի պաշտպանում: Երիտասարդների խոսքով ակցիան շարունակական է և կլինի այնքան ժամանակ, որքան «բարի լուր» ավետարանողները կշարունակեն խեղկատակել քաղաքի որևէ հատվածում:
Որպես լրացում, խոսենք նաև այն օրենքի շուրջ, որը ստիպեց երիտասարդներին քայլեր ձեռնակել` իրենց փոքր հնարավորության սահմաններում ծառայություն մատուցել քաղաքի բնակչությանը: «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի փոքր-ինչ ուսումնասիրությունը թույլ է տալիս արձանագրել, որ կրոնական այս կառույցները իրենց տարածքից դուրս քարոզչության արտոնություններ չեն կարող ունենալ` ելնելով այդ օրենքի 7-րդ հոդվածով: Իսկ եթե որևէ եզրույթի այլ բացատրությամբ, կամ որոշ օտար ուժերի դրդմամբ և կամ Եվրոպայից սնվող այս կամ այն կառույցների օժանդակությամբ այս հոդվածը մեկնաբանվում է «հասարակ բնակչությանը ոչ հասանելի» կերպով կամ արտոնվում է հոգեկան խեղման հանգեցնող վայ քարոզիչների գործունեությունը, ապա ողջ ազգը կանգնում է ծաղրալի մի իրավիճակում: Ի վերջո, ծաղրալի չէ, ապա ինչ է, երբ Հայաստանի տարածքում բաժանվում է մի գրականություն, որը արգելված է, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում՝ որպես ծայրահեղական և աղանդավորական գրականություն և կամ որը լուրջ հոգեկան շեղումների և խնդիրների առջև է կանգնեցնում այն ուսումնասիրողին, ասել է թե խեղաթյուրում է հոգեբանությունը:
Լուռ ակցիան կազմակերպող երիտասարդները կոչ են անում քաղաքի բնակիչներին զգոն և զգույշ լինել այս կրոնական կառույցից և հավատարիմ լինել իրենց ավանդվածին` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանությանը:
Վանաձորի «Նարեկացի» երիտասարդաց միության անդամներ»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում