1915 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ Է. ԷՐԴՈՂԱՆ
Արխիվ 12-161915 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ Է. ԷՐԴՈՂԱՆ
Թուրքիան թույլ չի տա խեղաթյուրել պատմական փաստերը, որոնք կապված են հատկապես 1915 թվականի հետ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Էրդողանը: Վերջինս նման հայտարարությամբ հանդես է եկել Անկարայում կայացած դեսպանների 7-րդ կոնֆերանսի ժամանակ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը հղում անելով TRT Haber-ին:
Էրդողանի խոսքով՝ աշխարհի շատ վայրերում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված միջոցառումներ տեղի կունենան: Թուրքիան ոչ մեկ անգամ է հայտարարել, որ պատրաստ է բացել արխիվներն ու հրապարակել 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունները:
Ըստ Էրդողանի՝ դրանք այն փաստերն են, որոնք անհերքելի են, սակայն հայկական կողմը մշտապես դեմ է դուրս գալիս պաշտոնական Անկարայի այդ առաջարկին:

