ԱԿԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ
Արխիվ 12-16ԱԿԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ
Աղդամի ուղղությամբ ականի պայթյունի արդյունքում վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ-ի զինվոր, 1979 թ. ծնված Մամեդով Շամո Ահմեդ օղլուն: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:
Փոխանցվում է, որ բուժօգնություն ստանալուց հետո, նա տեղափոխվել է ԶՈւ-ի գլխավոր կլինիկական հոսպիտալ:

