ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԱՍՏՂԱՅԻՆ ՆՇԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԱՍՏՂԱՅԻՆ ՆՇԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր տեղի է ունեցել դերասան ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ եւ նրա ընտրյալի` ՄԵՐԻԻ նշանադրության արարողությունը: Զույգն ընդամենը ամիսներ է, ինչ միասին է, սակայն արդեն իսկ պատրաստ է ամուր ու երջանիկ ընտանիք կազմելուն: Ավելին`թե երբ կկայանա Ռուբենի եւ Մերիի հարսանեկան արարողությունը, դեռ պարզ չէ, բայց ըստ նշանադրությունից հետո տարածված տեղեկությունների, հայտնի է, որ նրանց հարսանիքի քավորը կլինի խմբագիր-
գրող, «Կիսաբաց լուսամուտներ» թոք շոույի հայտնի փորձագետ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ:
Հիշեցնենք, որ դերասան Ռուբեն Հակոբյանը հեռուստադիտողին հայտնի է «Ո՞ւր է իմ տղամարդը», «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալներից, ինչպես նաեւ «Rock opera» եւ «Սպասի՛ր, գալու եմ» գեղարվեստական ֆիլմերից:
Մեզ մնում է շնորհավորել երջանիկ զույգին ու մաղթել անսահման սեր, երջանկություն ու շուտափույթ ամուսնություն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

