«ԱԹԼԵՏԻԿՈ»-«ՌԵԱԼ»՝2:0. ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆՆԵՐԸ ԹԵՐԱԳՆԱՀՏԵԼ ԷԻՆ ՄՐՑԱԿՑԻՆ
Արխիվ 12-16«ԱԹԼԵՏԻԿՈ»-«ՌԵԱԼ»՝2:0. ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆՆԵՐԸ ԹԵՐԱԳՆԱՀՏԵԼ ԷԻՆ ՄՐՑԱԿՑԻՆ
Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց Մադրիդի «Աթլետիկոյին»: «Վիսենտե Կալդերոնում» անցկացված խաղում տանտերերը մեկնարկում գործում էին զգուշավոր, իսկ սերուցքայինները ունենալով տարածքային մեծ առավելություն չկարողացան սակայն վտանգավոր գործել առջեւի գծում: Արդյունքում թիմերը ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում: Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Ռեալը» դարձյալ ակտիվ սկսեց եւ աչքի ընկավ մի քանի գրոհներով, սակայն դրանցից եւ ոչ մեկ գոլի չվերածեց, փոխարենը 56-րդ րոպեին իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը սեփական տուգանայինում գցեց Ռաուլ Գարսիային, ինչի արդյունքում մադրիդցիների դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, Գարսիան էլ այն անվրեպ իրացրեց: Քիչ անց պահեստայինների նստարանին մնացած Կրիշտիանո Ռոնալդուն փոխարինման դուրս եկավ, սակայն վերջինս զգալիորեն չկարողացավ ակտիվացնել խաղն առջեւի գծում: Իսկ Դիեգո Սիմեոնեի թիմը վերջնամասում հաջողացրեց խփեց նաեւ երկրորդ գոլը՝ պատասխանն խաղից առաջ ստանալով լուրջ առավելություն: Գոլն իր հաշվին գրանցեց ուրուգվայցի պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսը: Եվ հերթական անգամ սերուցքայինները թերագնահտել էին մրցակցին, ինչեւէ պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 15-ին «Ռեալի» խաղադաշտում: Այս դիմակայության հաղթողը քառորդ եզրափակիչում մրցելու է «Բարսելոնա» - «Էլչե» զույգի հաղթողի հետ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

