ԵՐԳԻՉ ԳՐԻԳՈՐԻ ԼԵՊՍԸ ՆՈՐ ԱՆԱԿՆԿԱԼ Է ՄԱՏՈՒՑԵԼ
Արխիվ 12-16
ԵՐԳԻՉ ԳՐԻԳՈՐԻ ԼԵՊՍԸ ՆՈՐ ԱՆԱԿՆԿԱԼ Է ՄԱՏՈՒՑԵԼ
Օրերս ոուսական էստրադայի ամենախարիզմատիկ երգիչներից մեկը՝ Գրիգորի Լեպսը, նոր անակնկալ է մատուցել իր երկրապագուներին: Ռուսական «Առաջին ալիքի» տոնական եթերում նա կատարել է Կ. Մելաձեի «Опять метель» երգը, որի տեսահոլովակն արդեն շրջանառվում է համացանցում:
Այն ընդամենը մի քանի օրում հավաքել է ավելի քան 30 հազար դիտում:
Հիշեցնենք, որ «Опять метель» երգը հանրությանը հայտնի է «Ճակատագրի հեգնանք 2» ֆիլմից: Այն կատարել են Ալլա Պուգաչովան և Քրիստինա Օրբակայտեն:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

