ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՄԱՇԿԸ ՑՐՏԻՑ. Մաշկաբան
Արխիվ 12-16ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՄԱՇԿԸ ՑՐՏԻՑ. Մաշկաբան
Մարդու մաշկը խնամքի կարիք ունի հատկապես ցուրտ եղանակին, քանի որ այդ ժամանակ տեղի են ունենում արյան անոթների, մկանային, նաեւ մազանոթային ցանցի սպազմ, եւ արյունը, այսպես ասած, չի հասնում դեպի վերջույթները: Այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում ասել է ՀՀ ԱՆ Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնի հակաբորային կաբինետի վարիչ ՍԱՄՎԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:
Մաշկաբանի խոսքերով` ձմռան ամիսներին կլինիկայում ավելի հաճախ հանդիպող մաշկային խնդիրներից են ցրտահարությունները: Ի դեպ, այն տարբեր աստիճանների է լինում: «Որպես բարդություն կարող է առաջանալ Ռեյնոյի համախտանիշ, երբ արյան կանգը մազանոթներում սկսվում է վերջույթներից` մատների ծայրերից եւ հետզհետե բարձրանալով` ընդգրկում է հոդերը: Դա բավականին լուրջ խնդիր է»,- զգուշացրել է մաշկաբանը:
Ս. Հովհաննիսյանը հորդորել է. «Օրինակ` ամռան ամիսներին արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են մաշկը սթրեսի ենթարկել: Ուստի` պետք չէ անտեսել խնամքի միջոցները. ամռանը խորհուրդ է տրվում ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող քսուքներ օգտագործել, ձմռանը` խոնավացնող: Շուկայում քսուքների լայն ընտրության հնարավորություն կա: Այն կպաշտպանի մաշկը չորությունից»:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

