«ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԻ ՆՄԱՆ ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐԵՎԻՑԵ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՉՈՒՆԵՆ»

Արխիվ 12-16

«ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԻ ՆՄԱՆ ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐԵՎԻՑԵ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՉՈՒՆԵՆ»

 

Այսօր` հունվարի 7-ին, անհայտ անձինք կրակ են բացել ֆրանսիական « Շառլի էբդո» երգիծական պարբերականի փարիզյան գրասենյակի վրա, ինչի հետեւանքով 12 մարդ է զոհվել: Ի դեպ, ֆրանսիական պարբերականի գրասենյակի վրա հարձակումը կատարվել է ԻՊ-ի ղեկավարի ծաղրանկարի հրապարակումից անմիջապես հետոՇառլի էբդո» երգիծական պարբերականի թվիթերյան էջում կատարած վերջին գրառումն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկի` Աբու Բաքր ալ-Բաղդադիի ծաղրանկարն է եղել):

 

«ԽՍՏՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՓԱՐԻԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ»

 

Տեղի ունեցած ահաբեկչությունը դատապարտել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ, ով մասնավորապես նշել է. «Խստորեն դատպարտում ենք հունվարի 7-ին Փարիզում « Շառլի էբդո» պարբերականի խմբագրությունում իրականացված ահաբեկչությունը, որի հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհեր կան։ Մեր ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին, իշխանություններին, « Շառլի էբդո» պարբերականի խմբագրությանը եւ զոհվածների հարազատներին: Ծայրահեղականների նման զարհուրելի գործողությունները որեւիցե արդարացում չունեն եւ եւս մեկ անգամ ցույց են տալիս ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի առավել համախմբման անհրաժեշտությունը»:


«ՀԱՅ ԵՐԳԻԾԱԲԱՆԸ, ՈՐԸ ՓՐԿՎԵԼ Է ՓԱՐԻԶՅԱՆ ՆԱԽՃԻՐԻՑ»


Դեպքի մասին ուշագրավ տեղեկություն է հայտնում նաեւ հայտնի լրագրող, հաղորդավար, մեկնաբան ԱՐՏԱԿ ՀԵՐԻՔՅԱՆԸ. «Ֆրանսահայ հայտնի երգիծաբան Մաթյո Մադենյանը, որն անցած սեպտեմբերից թղթակցում է «Շառլի էբդո» երգիծական շաբաթահանդեսին, հրաշքով է փրկվել խմբագրատանը տեղի ունեցած սպանդից:  «Սովորաբար, չորեքշաբթի ժամը 10:00-ին հավաքվում ենք նորությունների շուրջ մտավարժանքներ անելու: Դա մեզ համար խմելու առիթ է: Այս առավոտ, ժամը 09:00-ին, ես հաղորդագրություն ուղարկեցի Շարբին (շաբաթաթերթի ծաղրանկարիչներից մեկը, որն այսօր սպանվել է) ասելու համար. «Չեմ գալու, որպեսզի հաջորդ շաբաթ թագավորական գաթաներ բերեմ, բայց դու անհոգ եղիր, շաբաթ-կիրակի ռեստորան կգնանք»,- «Canal+» -ի եթերում պատմել է Մաթյոն, որը գործընկերների սպանության մասին տեղեկացել է հեռուստատեսության լրատվական ծրագրերից»:


«ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ «ՇԱՌԼԻ» ԵՆՔ»


Ի դեպ, հայտնի հայ մոդել, գրող ԷՄԻԼ ՄԱՐԿԸ, ով բնակություն է հաստատել Ֆրանսիայում, անդրադառնալով կատարվածին` նշում է. «Ո՛Չ ահաբեկչությանը… Ո՛չ բարբարոսությանը։ Այն, ինչ կատարվեց այսօր ժաղովրդավար, եղբայրություն ու հավասարություն քարոզող Ֆրանսիայի քաղաքամայր Փարիզում իսլամական ահաբեկիչների կողմից միայն մեկ նպատակ է հետապնդում` դեստաբիլիզացնել ժողովրդավարության լծակները, խոսքի ազատության ֆունդամենտը։ Հավանաբար խնդիր ունեն տարբեր կրոնական, էթնիկ, քաղաքական հայացքներ ունեցող համայնքների միջեւ սերմանել ընդհանուր ատելության գաղափարը։

«Մենք բոլորս Շառլի ենք», -միասնական վանկարկում են այս պահին հազարավոր ֆրանսիացիներ` ի նշան սոլիդարության եւ մեծ ողբերգության»:


Պատրաստեց` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում