ՔԱՂԱՔԱԳԵՏ. «ԲԱՔՈՒՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳ ՏԱԼ»
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱԳԵՏ. «ԲԱՔՈՒՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳ ՏԱԼ»
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած վերջին դեպքերի առնչությամբ գրել է. «Քրիստոսի ծննդյան լուսավոր տոնը ադրբեջանցիները կրկին փչացրել են դիվերսիոն գործողությունների փորձով։ Այս գիշեր խիստ լարված է եղել Արցախի և Ադրբեջանի սահմանում։ Չնայած մեր տղաները կարողացել են զսպել թշնամու ակտիվությունը` ոչնչացնելով առնվազն 7 զինծառայոց, ցավոք, կորուստներ եղել են նաև մեր կողմից։
Սուրբ ծննդյան տոների այս օրերին նման գործողություններով պաշտոնական Բաքուն հայ-ադրբեջանական հակամարտությանը փորձում է նաև այլ` կրոնական երանգ տալ։ Կասկածից վեր է, որ հերթական դիվերսիոն գործողությունները «նվիրված» էին հենց սուրբծննդյան տոներին։
Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, հարազատներին, բոլորիս։ Այն, որ 2015-ը խիստ լարված է լինելու, կանխատեսելի էր բոլորի համար։ Եվ ուրեմն անհրաժեշտ է ավելի զգոն, ուշադիր և պատրաստ լինել։ Ցավոք...»:

