«ՍՆՎԵՔ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՔԱՂՑԱԾ ԵՔ». Բժիշկ

Արխիվ 12-16

«ՍՆՎԵՔ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՔԱՂՑԱԾ ԵՔ». Բժիշկ


Ճիշտ և չափավոր սնվելու դեպքում կարիք չի լինի բեռնաթափման օրեր «հայտարարելու» և սթրեսի ենթարկելու օրգանիզմը: Այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ կենտրոն ենթակայանի բժիշկ ՄԻՇԱ ՊԱՐՈՆՅԱՆԸ`հավելելով, որ սովորաբար բեռնաթափման մասին շատերը սկսում են մտածել հատկապես տոնական օրերից հետո, ինչը, բնականաբար, ցանկալի չէ: «Բայց, եթե եղածն արդեն եղած է, ապա բեռնաթափումը կլինի օգնություն ձեր օրգանիզմին», - ասաց բժիշկը:

Մ. Պարոնյանի փոխանցմամբ`բեռնաթափման տարբերակները շատ են, բայց նախընտրելի է կատարել այն միայն ջրով. օրվա ընթացքում հարկ է խմել մոտ 3 լիտր ջուր:

«Խորհուրդ չի տրվում բեռնաթափում կազմակերպել այն անհատներին, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ՝ կապված տարբեր օրգան-համակարգերի հետ, օրինակ՝ սիրտ-անոթային, ստամոքս-աղիքային, նյարդային և այլն»,- զգուշացնում է բժիշկն ու հավելում, որ բեռնաթափումը կարող է ուղեկցվել մի շարք անցանկալի երևույթներով՝ զարկերակային ճնշման անկում, ընդհուպ գիտակցության կորուստ, ստամոքս–աղիքային համակարգի խանգարումներ (հատկապես խոցային, ռեֆլյուքս էզոֆագիտ, քրոնիկական կոլիտ և այլ հիվանդություններով տառապողների մոտ), նյարդային համակարգի խանգարումներ՝ ագրեսիա, դյուրագրգռություն և այլն:

Մ. Պարոնյանը հորդորում է. «Սնվեք միայն այն ժամանակ, երբ քաղցած եք: Ընդունեք այնքան սնունդ, ինչքան հարկավոր է, և ոչ մի գրամ ավելի»:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում