ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ՍԿՍԵԼ ԵՆ ՍՆԱՆԿԱՆԱԼ ՆԱՎԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ՍԿՍԵԼ ԵՆ ՍՆԱՆԿԱՆԱԼ ՆԱՎԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կանադայում նավթային հայտնի ընկերությունը`«Laricina Energy», դեֆոլտի առաջ է կանգնել: Նոր վարկեր վերցնելը, նավթի գների անկումը, սեփական արտադրանքի ծավալի նվազումը ընկերությանը դեֆոլտի առաջ է կանգնեցրել:
Ընկերությունը վերցրած վարկի շրջանակներում չկարողացավ նախատեսվածի չափով նավթի արտադրության անհրաժեշտ մակարդակն ապահովել:
Վերլուծաբանները կանխատեսում են, որ առաջիկայում «Laricina Energy» ընկերությունից բացի` ԱՄՆ-ի եւ Կանադայի նավթային այլ կազմակերպություններ եւս դելֆոտի առաջ կկանգնեն նավթի գների անկման ու պարտքերի մարման անկարողության պատճառով:

