ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՔԵՄԵՐՈՆ ԴԻԱՍՆ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է
Արխիվ 12-16ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՔԵՄԵՐՈՆ ԴԻԱՍՆ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է
Դերասանուհի Քեմերոն Դիասն ամուսնացել է կիթառիստ, հայտնի ռոք խմբի`«Good Charlotte»-ի բեք վոկալ Բենջի Մեդենի հետ:
Դերասանուհին իր գործընկերներից մի քանի հետ սիրավեպ է ունեցել. մեկ տարի նա հանդիպել է բեյսբոլիստ Ալեքսեյ Ռոդրիգեսի հետ: Քեմերոն Դիասը իր հարցազրույցներում ասել է, որ ամուսնությունը իր կյանքի գլխավոր նպատակը չէ, եւ նա իրեն դժվար է պատկերացնում տանտիկնոջ դերում:
Դերասանուհու ընտրյալը նրան ամուսնության առաջարկություն է արել դեկտեմբերին, իսկ ահա այսօր Քեմերոն Դիասի տանը տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն:

