ԻՆՉ Է ՀՈՒՆՎԱՐԻ 6-Ը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Արխիվ 12-16ԻՆՉ Է ՀՈՒՆՎԱՐԻ 6-Ը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Հայ Առաքելական Եկեղեցու կողմից հաստատված տոմարով Հայաստանում նշվում է Սուրբ Ծննդի տոնը:
1198 թ. – թագադրվեց Կիլիկիայի թագավոր Լևոն Բ-ն:
1822 թ. – ծնվել է Հենրիխ Շլիմանը, գերմանացի գործարար և հնագետ, Տրոյայի հետազոտողը (մահ. 1890 թ.):
1896 թ. – տեղի ունեցավ «Գնացքի ժամանումը Լա-Սյոտի կայարան» ֆիլմի ցուցադրությունը, այդ ֆիլմն երբեմն սխալմամբ համարվում է որպես առաջին կինոնկար:
1912 թ. – Նյու Մեքսիկոն դարձավ ԱՄՆ-ի 47-րդ նահանգը:
1938 թ. – ծնվել է Ադրիանո Չելենտանոն, իտալացի աշխարհահռչակ երգիչ, երգահան, դերասան, ռեժիսոր և հեռուստահաղորդավար
1943 թ. – խորհրդային Կարմիր բանակում գործածության մեջ մտցվեցին ուսադիրները:
1946 թ. – ծնվել է Սիդ Բարրեթը, անգլիացի նշանավոր երգիչ, պոետ, կիթառահար և նկարիչ, Pink Floyd խմբի հիմնադիր (մահ. 2006 թ.):
1955 թ. – ծնվել է Ռոուեն Ատկինսոնը, անգլիացի ճանաչված դերասան, հայտնի Միստրի Բին բեմական կեղծանվամբ:
1992 թ. – Լեռնային Ղարաբաղը հանրաքվեի միջոցով ընդունեց իր անկախության հռչակագիրը:

